Ծրագիրը տևում է 25-40 ակադեմիական ժամ, որն իր մեջ ներառում է շաբաթական 5 օր լեզվի ինտենսիվ ուսուցում համապատասխան միջավայրում: Մասնակիցները կարող են ընտրել անգլերեն, չեխերեն կամ գերմաներեն լեզուներից որևէ մեկը: Բացի այդ նրանք հնարավորություն են ունենում հաղորդակցվել տվյալ լեզվի բնիկ կրողների հետ: Ուսուցումը կազմակերպվում է մինչև 15 անձից բաղկացած փոքրիկ խմբերում: Կրթական ծրագրից բացի կազմակերպվում են բազմազան էքսկուրսիաներ Պրահայում, գերմանական Դրեզդեն քաղաքում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և այլուր: Ուսանողները ծանոթանում են Պրահայի համալսարանների հետ, այցելում են Ազգային թանգարան, մասնակցում են Չեխիայի համալսարանների մասին շնորհանդեսին և ունենում շրջանավարտների հետ հանդիպում:
Կարճաժամկետ աշնանային ծրագրեր
Կարճաժամկետ աշնանային ծրագրեր
Բաժին՝
200,000 AMD
Անցկացվում է լեզվի մակարդակի ստուգարք, որպեսզի ուսանողները ընդգրկվեն իրենց գիտելիքներին համապատասխան խմբում:
Ծրագրի արժեքը տարբեր է կախված տևողությունից։
8 օրյա ծրագիր` 750 €
10 օրյա ծրագիր` 780 €
14 օրյա ծրագիր` 1016 €
Կրթաթոշակներ չեն գործում: