Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով խորացված գիտելիքներ սպորտ կառավարման ոլորտում, ապահովել ուսանողներին անհրաժեշտ տեսական գիտելիքներով և տեղեկատվությամբ տեղական և միջազգային սպորտի շուկայի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում սպորտի կառավարման արդյունավետության և մակարդակի բարձրացման նպատակով։ Շրջանավարտների շրջանում ձեռնարկատիրական մշակույթի խթանմանը, որը կնպաստի սպորտի ոլորտում նոր ընկերությունների ստեղծմանը և մասնագիտական գործունեության նոր ճյուղերի զարգացմանը։
Ուսանողներին ծանոթացնել սպորտի ոլորտում բիզնեսի վարման կարևորագույն դիսցիպլիններին և գործառույթներին,
Ծանոթացնել սպորտի կառավարման ոլորտի արդի մեթոդներին և տեխնոլոգիաներին։
Ուսուցումն իրականացվում է մոդուլային ծրագրով։ Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական գործընթացի 4 մոդուլներից, իսկ ուսմնական ծրագիրը՝ 2։