«Կայուն զարգացումը գպրակտիկայում» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է միջին և բարձր ղեկավարի պաշտոններ զբաղեցնող մասնագետների համար՝ հատկապես այն անձանց, ովքեր ղեկավարում են թիմեր կամ պատասխանատու են կայունության ապահովման համար կազմակերպություններում։ Ծրագիրը անցկացվում է հեռավար ձևաչափով՝ ապահովելով ամբողջական մենթորական աջակցություն, և ներառում է 12-ամսյա հետազոտական նախագիծ՝ ուղղված իրական մարտահրավերների հաղթահարմանը և կայուն, կիրառելի լուծումների մշակմանը։
Ծրագիրը կիրառում է Մասնակցային գործողությունների հետազոտության (Participatory Action Research) մոտեցումը, որի շրջանակում ուսանողները մասնակցում են գնահատման մեթոդների ձևավորմանը, նպատակների սահմանմանն ու հակասությունների հաղթահարմանը։ Նրանք կաշխատեն առնվազն մեկ Կայուն զարգացման նպատակի (SDG) իրագործման ուղղությամբ՝ անդրադառնալով իրենց անցած ճանապարհին և բացահայտելով ապագա ազդեցության հնարավորությունները։ Այս ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա անցնել տեսական քննարկումներից գործնական քայլերի և ինքնուրույն պատասխանատվություն ստանձնել կայուն ապագայի ձևավորման համար։