Անցկացրու՛ ամառային արձակուրդներդ Էդու Նեթվորքի հետ Գերմանիայի Բրեմեն քաղաքում։ Սա հիանալի հնարավորություն է ստանալու խորացված գիտելիքներ համակարգչային ոլորտում, սովորել օտար լեզու, այցելել հայտնի տեսարժան վայրեր և ձեռք բերել ընկերներ աշխարհի բոլոր անկյուններից։
Հարկ է նշել, որ ծրագիրը ներառում է մաթեմատիկայի և ծրագրավորման մոդուլներ։
Մաթեմատիկայի մոդուլի շրջանակներում Դուք կուսումնասիրեք մաթեմատիկայի ժամանակակից ճյուղերը, այն է ՝ դիսկրետ հավանականություն, թվերի տեսություն և վերլուծական երկրաչափություն։
Ծրագրավորման մոդուլի ընթացքում Դուք կուսումնասիրեք տարբեր տվյալների կառուցվածքներ ու ալգորիթմներ և դինամիկ ծրագրավորում։ Բոլոր ձեռք բերված տեսական գիտելիքները Դուք կկարողանաք կիրառել ծրագրավորման խնդիրներ լուծելու համար։
Օտար լեզվի դասընթաց
Գերմաներեն լեզվի դասընթացը կամընտրական է և տրամադրում է ուսումնական դասեր՝ լեզվի տարբեր մակարդակներին համապատասխան։
Ծրագրի լեզու՝ անգլերեն
Ծրագիրը ներառում է․
- ուսման վարձ,
- 3-անգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- միջոցառումներ ՝ կինոյի երեկոներ, տարաբնույթ վիկտորինաներ , սպորտային մրցույթներ և այլն
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- 24/7 ուղեկցորդի ծառայություն,
- ուսումնական կենտրոնի անձնակազմի աջակցություն,
- քաղաքային էքսկուրսիաներ, որոնց ընթացքում մասնակիցները կբացահայտեն տեղի մշակույթն ու պատմությունը։
Կացարան
Սենյակները գտնվում են գեղեցիկ կանաչապատ ուսանողական հանրակացարանում, որտեղ ապրում են միջազգային ուսանողներ տարբեր երկրներից։ Մասնակիցները կիսելու են սենյակը տեղի ուսանողների հետ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2024 թվականի փետրվարի 25-ը։