Ծրագիրը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝ հումանիտար և սոցիալ-տնտեսական, ընդհանուր մաթեմատիկական և բնական գիտություններ, ընդհանուր մասնագիտական և մասնագիտական: Ծրագիրը ներառում է անհրաժեշտ դասընթացներ ընդհանուր մարդասիրական, սոցիալական, մանկավարժական, հոգեբանական ոլորտներից, ինչպես նաև ընտրովի դասընթացներ, մասնագիտական և մանկավարժական պրակտիկաներ։
Ծրագիրը բազմապրոֆիլ է և տալիս է անհրաժեշտ իրավասություններ՝ ոլորտի հիմնարար հետազոտությունների, տեսության և սկզբունքների նկարագրությունից մինչև տպագիր, հեռարձակվող և առցանց ԶԼՄ-ների համար լրատվական և վերլուծական նյութեր պատրաստելը:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատել լրատվական գործակալություններում, ռադիո և հեռուստաընկերություններում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, սպորտային կազմակերպություններում, տարբեր կազմակերպությունների հասարակայնության հետ կապերի բաժիններում՝ որպես լրագրող, տեղեկատվության պատասխանատու և այլն։