«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը, իրացմանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:
Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`
- Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
- Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
- Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
- Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա`որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառական գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
- Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:
- Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:
- Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին: