Եվրոպայի սրտում տեղակայված Չեխիան հիացնում է ոչ միայն իր հարուստ մշակութային ժառանգությամբ, այլև այս պահին բարձրագույն կրթություն տրամադրող երկրների շարքում աշխարհում լավագույններից է։
Դատելով անչափ մեծ հետաքրքրությունից, Edunetwork-ն առաջարկում է կարճաժամկետ լեզվի ուսուցման ծրագրեր Չեխիայում, որի ընթացքում դուք կարող եք համատեղել հանգիստն ու ուսումը, հիանալ Պրահայի ճարտարապետական գլուխգործոցներով և միևնույն ժամանակ բարելավել անգլերենի մակարդակը։
Կարճաժամկետ ծրագրի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը ներառում է՝
- Թեննիսի, անգլերենի և Չեխիայի Հանրապետության և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության դասեր
- Օթևան
- Սնունդ (նախաճաշ և ընթրիք)
- Պրահայում ամսական հասարակական տրանսպորտի ճանապարհորդական տոմս (բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի համար)
- Չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- Մշակութային ծրագիր
- Տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան (օդանավակայան, ավտոբուս կամ երկաթուղային կայարան Պրահայում)
- Հագուստ՝ դպրոցի կողմից
Կացարան՝
Տրամադրում ենք անհատական կացարան յուրաքանչյուր ուսանողի համար։ Դուք կարող ընտրել սենյակները նկարներով։
Սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։ Մանրամասները լուսանկարներում։