Dual Diploma program (երկաստիճան դիպլոմային ծրագիրը) եզակի կրթական ուղի է, որը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ստանալ ինչպես տեղական միջնակարգ դպրոցի, այնպես էլ կանադական ավագ դպրոցի դիպլոմ:
Սա նշանակում է, որ ուսանողները ոչ միայն ստանում են բարձրորակ կրթություն , այլև համաշխարհային ճանաչում ունեցող Օնտարիոյի միջնակարգ դպրոցի դիպլոմ (OSSD): Սովորաբար լրիվ դրույքով ուսանողները պետք է վերցնեն 30 կրեդիտ՝ 9-12 դասարանների համար, սակայն, Dual Diploma-ն պահանջում է ընդամենը 8 կրեդիտ, մնացած 22 կրեդիտները փոխանցվում են Ձեր տեղի դպրոցից:
Կրկնակի դիպլոմի կրեդիտները ներառում են.
➤ Անգլերեն (1 կրեդիտ յուրաքանչյուր դասարանի համար)
➤ Մաթեմատիկա (առնվազն 1 կրեդիտ 11-րդ դասարանում)
➤ Ընտրական (Խումբ 1, 2, 3)
➤ Գիտություն
➤ Կանադայի պատմություն
➤Կանադայի աշխարհագրություն
➤ Արվեստ
➤ Առողջություն և ֆիզիկական դաստիարակություն
➤ Ֆրանսերենը որպես երկրորդ լեզու
➤ Կարիերայի ուսումնասիրություն
➤ Քաղաքացիագիտություն (Civics)
Ուսանողները կարող են ընտրել առարկաներ, հետևյալ ոլորտներից՝ ձեռնարկատիրություն, ֆինանսներ, հոգեբանություն, կիբերանվտանգություն, 3D խաղեր և այլն:
Այս ծրագրի շրջանավարտները կունենան ավանդական ավագ դպրոցի դիպլոմին նույնական դիպլոմ, որն ընդունվում է աշխարհի տարբեր համալսարանների կողմից: OSSD-ն ընդգրկվում է զարգացած երկրների ավագ դպրոցների կողմից տրվող դիպլոմների լավագույն 15%-ում: