«Երկրաբանություն» մասնագիտական կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովել ժամանակակից հետազոտական թեմաներ Երկրի մասին գիտությունների ոլորտում: Ուսումնառության ընթացքում ուսանողները կստանան հիմնավոր գիտելիքներ երկրաբանական գիտության տարբեր ուղղությունների՝ ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, նստվածքագիտության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, հիդրոերկրաքիմիայի, օգտակար հանածոների և դրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների, ինչպես նաև հարակից այլ ուղղությունների մասին: Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն մեկնաբանել տարբեր հետազոտական արդյունքները լաբորատորիաներում, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ հետազոտության համար, ինչպես մասնակցելու Համալսարանի դաշտային և լաբորատոր աշխատանքներին:
Մագիստրատուրայի ծրագիր երկրաբանության ոլորտում Հայաստանում
Մագիստրատուրայի ծրագիր երկրաբանության ոլորտում Հայաստանում
Բաժին՝
200,000 AMD
- Դիմում,
- Դիմում-հարցաթերթիկ,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճեն,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3×4 չափսի 1 լուսանկար
Ուսման վարձը կազմում է տարեկան 1.000.000 ՀՀ դրամ
Կրթաթոշակ չի տրամադրվում։