Սովորելով բիզնեսի միջազգային ծրագրում՝ Դուք ձեռք կբերեք բիզնեսի դպրոցի բակալավրի աստիճանի առաջին տարվան համարժեք կրթություն: Բիզնեսի դպրոցը շրջանավարտներին տալիս է գործնական փորձառություն, առաջնորդության և համագործակցության հնարավորություններ, որոնք կուղղորդեն Ձեր հաջողության հասնելու, և հասարակությանը նպաստելու ճանապարհին: Բիզնեսի բակալավրի միջազգային առաջին կուրսից հետո, ուսանողները շարունակում են իրենց ուսումը բակալավրի երկրորդ կուրսում՝ առևվտրի բակալավրի բաժնում: Բիզնեսի դպրոցի կոմերցիոն բակալավրի աստիճանն առաջարկում է ընտրել 12 մասնագիտացումներ․
- հաշվապահություն,
- ակտուարական մաթեմատիկա,
- ձեռնարկատիրություն,
- ֆինանսներ,
- գիտություն,
- մարդկային ռեսուրսների կառավարում,
- տեղական բիզնես ուսումնասիրություններ,
- միջազգային բիզնես,
- առաջնորդություն և կազմակերպություններ,
- լոգիստիկա և մատակարարման կառավարում,
- կառավարման տեղեկատվական համակարգեր,
- մարքեթինգ։