Նախապատրաստական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին հավաքել կրեդիտներ մինչ իրենց նախընտրած համալսարան ընդունվելը և լիովին պատրաստ լինել որևէ ամերիկյան համալսարան ընդունվելու գործընթացին։ Ծրագիրը տրամադրում է ակադեմիական, անգլերեն լեզվի բարելավման և մշակութային աջակցություն, ինչը կօգնի ուսանողին հաջողության հասնել ցանկացած համալսարանում։
Բակալավրի նախապատրաստական ծրագիր Օրեգոնում
Բակալավրի նախապատրաստական ծրագիր Օրեգոնում
• Բիզնես
• Համակարգչային գիտություն
• Մաթեմատիկա
• Դիզայն
• Ճարտարագիտություն
• Բնապահպանական տնտեսագիտություն
• Մարմնամարզության և սպորտի գիտություն
• Անտառագիտություն
• Հոգեբանություն
• Գիտություն
• Կանայք և գենդերային ուսումնասիրություններ
• Պետական քաղաքականություն
• Բնական ռեսուրսներ և վերականգնվող նյութեր
Գոյություն ունի 2 տեսակի նախապատրաստական ծրագիր՝ ստանդարտ (3 կիսամյակ) և համապարփակ (4 կիսամյակ)։ Բոլոր ծրագրերին մասնակցելու համար ուսանողը պետք է լինի նվազագույնը 16 տարեկան։
Ստանդարտ ծրագրի պահանջներն են՝
• նվազագույնը 2,5 GPA
• ավագ դպրոցի դիպլոմ
• TOEFL 60, IELTS 5.5, PTEA 44, IELA 162, Password 6, Academic English Level 4, կամ Duolingo 90
Համապարփակ ծրագրի պահանջներն են՝
• նվազագույնը 2,5 GPA
• ավագ դպրոցի դիպլոմ
• TOEFL 50, IELTS 5.0, PTEA 41, IELA 154, Password 5, Academic English Level 3, կամ Duolingo 75
Վերոնշյալ պահանջները ընդունելության գործընթացի մի մասն են կազմում և ամբողջական չեն։
Ուսման վարձը կախված ծրագրի տևողությունից տարբեր է։ Սնադարտ ծրագրի արժեքն է $33,900, իսկ համապարփակ ծրագրի արժեքն է $40,740։
Նախապատրաստական ծրագերի համար կրթաթոշակներ չեն գործում։