Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսումնասիրել մաթեմատիկական և գիտական հիմունքները՝ ձեռք բերելով համապատասխան կառավարման գիտելիքներ։ Ուսումնական ծրագիրը ընդրկում է հետևյալ առարկաները՝ ճարտարագիտությունը, տնտեսագիտությունը, կառավարումը և թիրախային մասնագիտական գիտելիքները: Այս ծրագիրը կօգնի Ձեզ դառնալ արտադրության տեխնոլոգիաների և գործարանային սարքավորումների ոլորտում փորձառու մասնագետ՝ նախապատրաստելով Ձեզ ապագա մասնագիտական կյանքին: Նպատակ ունենալով նպաստել գործնական գիտելիքների ձեռքբերմանը և մասնագիտական փորձի հարստացմանը՝ ուսանողները հնարավորություն են ունենալու կիրառել թվային տեխնոլոգիաները Smart Labs-ում և շարժական լաբորատոր համակարգերում։
Ծրագրի ուսուցման լեզուն անգլերենն է։