Ավագ դպրոցի ծրագիրը Շվեյցարիայում 4-ամյա կրթական ծրագիր է 10-ից 13-րդ դասարանի աշակերտների համար, որն աշակերներին տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ բացահայտելու իրենց ողջ ներուժը և տաղանդները։ 10-ից 11-րդ դասարանում աշակերտները բացայատում են իրենց հետաքրքրություններն ինչպես կրթության, այնպես էլ գիտության, սպորտի և արվեստի ոլորտներում։ Իսկ 12-ից 13-րդ դասարաններում միջազգային բակալավրի և ավագ դպրոցի դիպլոմային ծրագրերը (International Baccalaureate Diploma and High School Diploma programs) առաջարկում են տարաբնույթ առարկաներ, որոնք օգնում են աշակերտներին հետագայում բավարարել և հաղթահարել համալսարանի ընդունելության պահանջները։
Ավագ դպրոցի ծրագիր Շվեյցարիայում
Ավագ դպրոցի ծրագիր Շվեյցարիայում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունելության համար պահանջվում է լրացնել օնլայն դիմում-հայտը, ներկայացնել պահանջվող բժշկական փաստաթղթեր և ուսուցչի կողմից երաշխավորագրեր, ինչպես նաև լեզվի իմացության վկայական և այլ լրացուցիչ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
Ուսման վարձը տատանվում է՝ կախված նրանից, թե աշակերտը որ դասարանում է սովորում և ցանկանում է արդյոք ապրել դպրոցի հանրակացարանում։ 10-րդ դասարանի աշակերտների համար ուսման վարձը կազմում է մոտ 42,000 եվրո, իսկ 13-րդ դասարանի աշակերտների համար՝ մինչև 46,000 եվրոյի։ Սակայն, եթե աշակերտը նախընտրում է ապրել դպրոցի հանրակացարանում, վարձը տատանվում է 108,000-ից 112,000 եվրոյի սահմաններում։
Ներկա պահին կրթաթոշակներ չեն տրամադրվում։