Այս ավագ դպրոցի ծրագիրը նպաստում է թե՛ աշակերտների ուսմանը, թե՛ նրանց ինտելեկտուալ, անձնական, էմոցիոնալ և սոցիալական աճին։ Ուսումն ուղղված է գիտելիքների, հմտությունների, քննադատական ու ստեղծագործական մտածելակերպի և լայն մտահորիզոնի ձևավորմանը։ Դպրոցն առաջարկում է նաև ուսման այլընտրանքային ձևեր յուրաքանչյուրի ունակություններին և կարիքներին համապաստախան, իսկ արդեն ավարտին աշակերտները ստանում են միջազգային բակալավրի դիպլոմ (IB Diploma)։
Ավագ դպրոցի ծրագիր Իսպանիայում
Ավագ դպրոցի ծրագիր Իսպանիայում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունելության համար պահանջվում է լրացնել առցանց հարցաթերթիկը և հայտադիմումը, ապա հարցազրույց անցնել դպրոցի ներկայացուցիչների հետ։ Աշակերտներից կարող է պահանջվել նաև ներկայացնել մի քանի բժշկական ու կրթական փաստաթղթեր և հանձնել որոշ քննություններ՝ ըստ անհրաժեշտության։
Ավագ դպրոցի համար ուսման վարձը տարեկան 21,400 եվրո է։ Սակայն, առկա է լրացուցիչ վճար՝ 16,800-ից մինչև 19,900 եվրո, եթե աշակերտը նախընտրում է ապրել հանրակացարանում։
Կրթաթոշակները տրամադրվում են հիմնվելով աշակերտի ակադեմիական առաջադիմության վրա։ Այն աշակերտները, ովքեր հաջողել են ուսման մեջ, արվեստում և սպորտում կարող են դիմել կրթաթոշակ ստանալու համար։