Ավագ դպրոցի այս ծրագիրը նախատեսված է 11-ից 12-րդ դասարանների աշակերտների համար, որը նախապատրաստում է նրանց համալսարանական ուսմանը: Այն աշակերտին առաջարկում է միջազգային բակալավրի ծրագիր (International Baccalaureate Diploma program) և խրախուսում մշտապես ձգտել սովորել նորը, լինել ակտիվ ու կարեկցող և ձևավորել ազատ մտածելակերպ:
Ավագ դպրոցի ծրագիր Զալցբուրգում
Ավագ դպրոցի ծրագիր Զալցբուրգում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունելության համար պահանջվում է լրացնել դիմում-հայտ և ներկայացնել դպրոցի գնահատականների ցանկը։ Ընդունող հանձնաժողովը կարող է պահանջել նաև այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Ուսման վարձը 39,600 եվրո է, սակայն դպրոցական հանրակացարանում ապրելու դեպքում՝ 59,800 եվրո։
Առկա են կրթաթոշակի բազում տարբերակներ, այդ թվում՝ սահմանափակ քանակով ամբողջական փոխատուցմամբ, որոնք տրամադրվում են բարձր առաջադիմությամբ աշակերտներին, ինչպես նաև մասնակի փոխատուցմամբ՝ 10-50% զեղչով։ Կրթաթոշակները տրամադրվում են միայն ընդունելության ժամանակ։