Ապագա ծրագրավորո՞ղ ես։ Այս ծրագիրը քեզ համար է։
Միացի’ր մեզ ու բացահայտիր ծրագրավորման, արհեստական բանականության և տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը լավագույն կրթական կենտրոններից մեկում՝ Օքսֆորդում։ Երկու շաբաթվա ընթացքում ավագ դպրոցականները կմասնակցեն գործնական դասերի, կստեղծեն իրական տեխնոլոգիական նախագծեր՝ զարգացնելով ծրագրավորման և խնդիրների լուծման կարևոր հմտություններ։
Համալսարանական տարածքում բնակվելը կնպաստի ընկերական միջավայրի ձևավորմանը, իսկ դեպի Օքսֆորդի տեխնոլոգիական կենտրոններ այցերը, կլրացնեն ուսումնական փորձառությունը։ Ճամբարը կամփոփվի Unity հարթակում կատարած նախագծով և ավարտական վկայականով։ Այս ինտենսիվ ծրագիրը այն երիտասարդների համար է, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը և պատրաստվել համակարգչային գիտությունների ոլորտում հետագա կրթությանը։
Ծրագիրը ներառում է՝
- 17 ժամ արհեստական բանականության և ծրագրավորման տեսություն,
- 17 ժամ արհեստական բանականության և ծրագրավորման գործնական պարապմունքներ,
- 20 ժամ աշխատանք ոլորտային նախագծի շուրջ,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- ուսման վարձ, դասընթացի նյութեր,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա և այցելություններ տեսարժան վայրեր՝ Oxford Christ Church College, Քեմբրիջ, Լոնդոնի Saint Paul’s Cathedral, Բուքինգհեմյան պալատ և այլն,
- քաղաքային շրջագայություն Օքսֆորդում, նավարկություն Թեմզա գետով կամ այլն,
- Վիրտուալ իրականության (VR) սարքերի ուսումնասիրություն,
- Այցելություն Լոնդոնի Ազգային համակարգչային թանգարան,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- ավարտական վկայականների շնորհում։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև փետրվարի 1-ը, 2025 թ. ։