Առաջարկում ենք մասնակցել յուրահատուկ երկշաբաթյա ծրագրի Օքսֆորդում, որը հրաշալի հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ձգտում են խորապես ուսումնասիրել ինժեներիան։
Ծրագրի ընթացքում կմասնակցեք գործնական աշխատանքների և իրական նախագծերի՝ մեխանիկական, էլեկտրական և քաղաքային ինժեներիայի ոլորտներում։ Վստահաբար, սա կլինի կարևոր փորձառություն աշխարհի ամենակրթական կենտրոններից մեկում՝ Օքսֆորդում։
Ծրագիրը ներառում է՝
- 17 ժամ ինժեներական տեսություն,
- 17 ժամ ինժեներական գործնական պարապմունքներ,
- 20 ժամ աշխատանք ոլորտային նախագծի վրա,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- ուսման վարձ, դասընթացի նյութեր,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա և այցելություններ տեսարժան վայրեր՝ Oxford Christ Church College, Քեմբրիջ, Լոնդոնի Saint Paul’s Cathedral, Բուքինգհեմյան պալատ և այլն,
- քաղաքային շրջագայություն Օքսֆորդում, նավարկություն Թեմզա գետով կամ այլն,
- Մեկօրյա փորձառություն՝ որպես իրական ինժեներ,
- այցելություն Սիլվերսթոն ավտոմոբիլային սպօրտի պատմության թանգարան,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- ավարտական վկայականների շնորհում։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև փետրվարի 1-ը, 2025 թ. ։