Բացահայտե՛ք և վայելե՛ք պատմական Լոնդոնը մեզ հետ:
Էդու Նեթվորքն առաջարկում է կարճաժամկետ աշնանային ճամբար, որը հիանալի հնարավորություն է ընձեռում Ձեզ համադրելու ուսումը նոր բացահայտումների հետ։
Ծրագիրը ներառում է՝
- 20 ժամ անգլերենի դասեր,
- կացություն հարմարավետ կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- ուսման վարձ և դասընթացի նյութեր,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- քաղաքային շրջագայություններ և այցելություններ Լոնդոնի տեսարժան վայրեր ինչպիսիք են՝ Բիգ Բեն և խորհրդարան, Լոնդոնի աշտարակ, Գիտության թանգարան, զբոսանք Սոհո թաղամասում և այլն,
- մեկօրյա ուղևորություն դեպի Օքսֆորդ կամ Քեմբրիջ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- Դասերի ավարտին կտրվի մասնակցության վկայական։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը:
* Հնարավոր է ճամբարի օրերի փոփոխություններ՝ կախված աշնանային արձակուրդների օրերի հաստատումից և ավիատոմսերից։