Չեխիան հայտնի է ոչ միայն իր հարուստ մշակութային ժառանգությամբ, այլ նաև որակյալ կրթություն տրամադրող երկրների շարքում առաջատարներից է:
Դատելով անչափ մեծ հետաքրքրությունից, Edunetwork-ն առաջարկում է կարճաժամկետ լեզվի ուսուցման ծրագրեր Չեխիայում, որի ընթացքում դուք կարող եք համատեղել հանգիստն ու ուսումը, հիանալ Պրահայի ճարտարապետական գլուխգործոցներով և միևնույն ժամանակ բարելավել անգլերենի մակարդակը։
Սա մեր՝ #Edunetwork-ի 3-րդ խումբն է, որ պատրաստվում է մեկնել Չեխիա։
Մինչ այդ արդեն 2 խմբերի հետ Չեխիայում անցկացրել ենք հրաշալի ժամանակ, ձեռք բերել նոր ընկերներ, զարգացրել լեզվի մակարդակն ու ծանոթացել նոր մարդկանց հետ աշխարհի տարբեր անկյուններից։
Կարճաժամկետ ծրագրի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը ներառում է՝
- Անգլերենի դասեր
- Կեցություն (սենյակները նախատեսված են 3-4 հոգու համար)
- Սնունդ (նախաճաշ և ընթրիք)
- Պրահայում ամսական հասարակական տրանսպորտի ճանապարհորդական տոմս (բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի համար)
- Չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- Մշակութային ծրագիր
- Տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան (օդանավակայան, ավտոբուս կամ երկաթուղային կայարան Պրահայում)
- Այցելություն Դրեզդեն և Կարլովի Վարի
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: