Դուբայը ճանաչվել է 2022 թվականի աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունը:
Զարմանալի չէ, քանի որ այստեղ կա ամենը, ինչ անհրաժեշտ է հիանալի ժամանցի համար՝ շքեղ հյուրանոցներ, երկնաքերեր, արհեստական կղզիներ, տիեզերական ենթակառուցվածք՝ անօդաչուներով մետրո, լավագույն խանութները գնումների և ժամանցի համար, հիանալի լողափեր և ամբողջ տարին ծովածոցի վրա փայլող արև:
Մենք առաջարկում ենք այս ամենին համադրել որակյալ կրթությունը և բացահայտել քաղաքը միասին:
Հանդիպե՞նք հունվարին Դուբայում։
Կարճաժամկետ ծրագրի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը ներառում է՝
- 15 ժամյա անգլերենի դասընթաց
- Կեցություն (հյուրանոցային սենյակներ՝ նախատեսված 2 անձի համար)
- Երեքանգամյա սնունդ
- Տեղական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- Տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան (օդանավակայան, ավտոբուս կամ երկաթուղային կայարան Դուբայում)
- Ուղեկցորդի ծառայություն
- Մշակութային ծրագիր՝ էքսկուրսիա Դուբայով, այցելություններ Dubai Frame, Palm Island, JBR լողափ, Սաֆարի, Global Village, Լա Մեր լողափ, IMG այգի, Երեկոյան շոու անապատում, շատրվանների շոու, միջոցառումներ՝ կինոյի երեկո, սպորտային միջոցառումներ, վկայականների հանդիսավոր հանձնում, հրաժեշտի խնջույք:
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: