Միջազգային ամառային դպրոցը անգլերեն երկշաբաթյա ծրագիր է։ Այն իրականացվում է EU Business School-ում և նախատեսված է հատկապես 16-19 տարեկան ավագ դպրոցի աշակերտների համար, ովքեր մտադիր են հետագայում ստանալ բիզնես բակալավրի աստիճան։
Աշակերտները ձեռք կբերեն հիմնարար բիզնես հմտություններ և կանցնեն տարաբնույթ դասընթացներ, ինչպիսիք են՝ գլոբալ մարդկային ռեսուրսների կառավարում, ռազմավարական կառավարում, միջազգային ֆինանսներ, մարքեթինգ և այլն։ Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցել տարաբնույթ բանավեճերի, ինտերակտիվ աշխատարանների և թեմատիկ դասընթացների, ինչպես նաև ունենալ մասնագիտական այցեր տարբեր իսպանական բիզնես ընկերություններում։
Ծրագիրը ներառում է նաև մի շարք ժամանցային միջոցառումներ, ինչպիսիք են՝ սպորտային խաղեր և մրցույթներ, էքսկուրսիաներ դեպի տեսարժան վայրեր հանգստայն օրերին, որոնք հնարավորություն կտան ուսանողներին ձեռք բերել միջազգային կապեր և ծանոթանալ Բարսելոնայի մշակույթին ու ստեղծագործ աշխարհին։
Ծրագիրը ներառում է՝
- 20 ժամ բիզնես դասեր
- ընդունելության փաթեթ,
- ուսման վարձ և ուսումնական նյութեր,
- 3-անգամյա սնունդ՝ նախաճաշ, լանչ և ճաշ,
- բժշկական ապահովագրություն,
- շաբաթական բիզնես մաստեր կլաս կամ այցելություն որևէ իսպանական բիզնես ընկերություն,
- 24/7 աջակցություն,
- ընդունելության և ավարտական երեկույթներ,
- ավարտական վկայական։
Կացություն
Աշակերտները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ։