Միացե՛ք բացառիկ ամառային ճամբարին University of California Berkeley-ի հիասքանչ տարածքում՝ շրջապատված Սան Ֆրանցիսկո ծովածոցով:
2024 թվականի Շանհայի ակադեմիական վարկանիշում 5-րդ տեղը զբաղեցնող UC Berkeley-ն առաջարկում է մանրակրկիտ մշակված ծրագիր, որտեղ դուք կբարելավեք անգլերենի հմտությունները և կծանոթանաք աշխարհի տարբեր երկրներից ժամանած խելացի երիտասարդների հետ։ Այս ծրագիրն ավելին է, քան պարզապես ամառային ճամբար. սա ձեր հնարավորությունն է զարգանալու, բացահայտելու և հաջողության հասնելու աշխարհի առաջատար համալսարաններից մեկում։
Ծրագիրը ներառում է.
- 24 ժամ հետաքրքիր դասեր.
- Բաց և փակ տարածքներ ինտերակտիվ միջոցառումների համար՝ ներառյալ զրույցների դասեր, միջազգային երեկոներ, դիսկոներ և այլն,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- Այցելություն աշխարհահռչակ Golden Gate Bridge,
- Ամբողջօրյա այցելություն Silicon Valley, նորարարության համաշխարհային կենտրոն
- Բացահայտեք գեղատեսիլ Santa Cruz Beach.
- Սպորտ, միջազգային երեկոներ, ողջույնի և հրաժեշտի երեկույթներ:
- ավարտական վկայականների շնորհում։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև փետրվարի 1-ը, 2025 թ։