Բացահայտե՛ք ձեր ներուժը և վայելե՛ք անմոռանալի ամառը աշխարհահռչակ UCLA-ում: 2024 թվականի Շանհայի ակադեմիական վարկանիշում աշխարհում 15-րդ տեղը զբաղեցնող Լոս Անջելեսի University of California-ն առաջարկում է ծրագիր՝ մշակութային ուսումնասիրությունների և համալսարանական կյանքի իդեալական համադրությամբ։ Համալսարանական տարածքը գտնվում է ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա հայտնի վայրերից, ինչպիսիք են Բևեռլի Հիլզը, Սանսեթ Բուլվարը և Գետտի թանգարանը: Oգտագործե՛ք հնարավորությունը աճելու, ուսումնասիրելու և հաջողության հասնելու համար աշխարհի լավագույն համալսարաններից մեկում:
Ծրագիրը ներառում է՝
- 24 ժամ լեզվի դասեր,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- ուսման վարձ, դասընթացի նյութեր,
- այցելություններ տեսարժան վայրեր՝ Hollywood Walk of Fame, Beverly Hills, Disney Concert Hall, Santa Monica Pier, Little Tokyo և այլն,
- Զբոսանք Downtown LA թաղամասում,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- ավարտական վկայականների շնորհում։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակներում նախատեսված են մեկտեղանոց մահճակալ, պահարան, աշխատասեղան, աթոռ, օդորակիչ, ինչպես նաև ինտերնետ, լվացքի մեքենա և փոքր կրպակ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև փետրվարի 1-ը, 2025 թ։