Անցկացրու՛ ամառային արձակուրդներդ Իսպանիայի հյուսիսարևելյան քաղաքներից մեկում՝ Տարրագոնայում։
Edu Network-ն առաջարկում է ամառային ճամբար՝ հարուստ ուսումնական և ժամանցային ծրագրով, որը ոչ միայն հնարավորություն է տալիս զարգացնել օտար լեզվի իմացությունը, այլև բացահայտել Տարրագոնան՝ իր միջնադարյան և ժամանակակից մշակութային հարուստ ժառանգությամբ և հիասքանչ լողափներով։
Ծրագիրը ներառում է՝
- անգլերենի (30) և իսպաներենի (10) դասեր,
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա դեպի Տարրագոնայի տեսարժան վայրեր՝ Պրաետորիում և Ռոմանական կրկես (Praetorium and Roman Circus), Միջերկրածովյան պատշգամբ (Balco del Mediterrani), Ռոմանական ամֆիթատրոն, Էլ Սերրայո և այլն,
- ուղևորություն դեպի Բարսելոնա, այցելություններ տեսարժան վայրեր՝ Սագրադա Ֆամիլիա, Գոթական թաղամաս, Լա Ռամբլա, «Ցիտադել» այգի, Գաուդիի «Գուել» զբոսայգի և այլն,
- այցելություն Եվրոպայի ամենահայտնի ժամանցային կենտրոներից մեկը՝ Պորտ Ավենտուրա,
- ջրաշխարհ,
- 24/7 աջակցություն,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ՝ զիփլայն, պեյթնբոլ, ջրային սպորտաձևեր, քվեստներ և այլն,
- քարանձավների ուսումնասիրում,
- շրջագայություն զբոսանավով։
Կացություն
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 անձի համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2024 թվականի մարտի 31-ը։