Ամառային արձակուրդները անցկացրե՛ք մեզ հետ հեքիաթային Պրահայում։ Սովորե՛ք օտար լեզու (անգլերեն կամ չեխերեն) և բացահայտե՛ք ամենագեղեցիկ քաղաքներից մեկն աշխարհում։
Էդու Նեթվորքն առաջարկում է բացառիկ ճամփորդություն Շվեյցարիայի պատկերավոր անկյուններով: Մեզ սպասում են հրաշալի ջրվեժներ, նրբագեղ Ցյուրիխը, հնագույն Բեռնը, ռոմանտիկ Լաուտերբրունենն ու կախարդական Լյուցեռնը: Բաց մի’ թողեք երազանքի երկիրը տեսնելու հնարավորությունը:
Ծրագիրը ներառում է․
- 40 ժամ անգլերենի կամ չեխերենի դասընթացներ,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում,
- այցելություններ թանգարաններ և տեսարժան վայերեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Պետրշինյան բլուր և այլն,
- Վլտավա գետով նավարկություն,
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- մեկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Դրեզդեն,
- մեկօրյա ուղևորություն դեպի Ավստրիա՝ Վիեննա (ըստ ցանկության, առկա է 80 եվրո հավելյալ վճար),
- այցելություն Չեխիայի մի շարք հեղինակավոր համալսարաններ,
- երկօրյա ուղևորություն (1 գիշեր) դեպի Շվեյցարիա՝ Ցյուրիխ, Բեռն և Լյուցեռն,
- տեղափոխում հարմարավետ ավտոբուսով դեպի Շվեյցարիա և վերադարձ դեպի Պրահա,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիաներ, այցելություններ տեսարժան վայրեր՝ Ռեյնի ջրվեժ (5 եվրո մուտքավճար), Լաուտերբրունեն, աննկարագրելի տեսարաններ ու բնություն, և այլն,
- զբոսանք Լիխտենշտեյնում՝ հետ վերադարձի ճանապարհին,
- սպորտային մրցույթներ,
- ավարտական վկայական։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 10-ը։