Ամառային այս ծրագիրն առաջարկում է անգլերենի և իսպաներենի մասնագիտացված դասընթացներ Գրան Կանարիայում 10-18 տարեկան երեխաների և դեռահասների համար:
Լեզվի դասընթացների հետ մեկտեղ ծրագիրը ներառում է արշավներ, գոլֆի, վոլեյբոլի, թենիսի խաղեր, սերֆինգ և այլն: Նաև շաբաթական կտրվածքով նախատեսված են էքսկուրսիաներ և շրջագայություններ կղզու մայրաքաղաքով՝ Լաս Պալմաս դե Գրան Կանարիաով։
Ծրագիրը ներառում է՝
- Շաբաթական ավելի քան 30 ժամ ծրագրավորված միջոցառումներ անգլերենով կամ իսպաներենով, ներառյալ բոլոր նյութերը
- Լեզվակիր դասախոսներ, ովքեր որակավորված են և փորձառու անգլերենը կամ իսպաներենը որպես երկրորդ լեզու դասավանդելու գործում
- Մասնակցության վկայական
- Փոքր խմբերով պարապմունքներ (մինչև 15 երեխա)
- Յուրաքանչյուր 15 երեխայի համար մենթոր
- Էքսկուրսիաներ
- Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն
- Կացարան՝ 3 աստղանի հյուրանոց Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքում։
Զվարճանքի ծրագրեր:
- Քաղաքային շրջագայություն Լա Պալմաս դե Գրան Կանարիա կղզու մայրաքաղաքում՝ երկու ծովափով և նրանց գեղեցիկ լողափերով՝ Պլայա դե լաս Կանտերաս և Պլայա դե լաս Ալկարավաներաս:
- Մեր ուսանողները կվայելեն սերֆինգի դասերը, որոնք կազմակերպվում են լավագույն պրոֆեսիոնալ սերֆինգիստների կողմից Լաս Կանտերաս լողափում, որը սերֆինգի լավագույն ուղղություններից մեկն է աշխարհում:
- Էքսկուրսիա դեպի Ֆինկա դե Օսորիո, հին գյուղական կալվածք, որը շրջապատված է դափնու, խցանափայտի և շագանակի անտառներով:
- “Aqualand Waterpark”-ը Եվրոպայի ամենամեծ ջրային պարկերից մեկն է:
- Էքսկուրսիա դեպի “Poema del Mar”, ակվարիում, որը գտնվում է Լաս Պալմասի կենտրոնում։
- Նավով զբոսանք Մասպալոմասում, կղզու հարավում, որտեղ կարող եք հիանալ Գրան Կանարյան ափի տեսարանները և տեսնել վայրի կենդանիներին իրենց բնական միջավայրում, սովորել ծովային կյանքի մասին, տեսնել կետերի և դելֆինների: