Բացահայտե՛ք և վայելե՛ք պատմական Լոնդոնը EduNetwork-ի հետ միասին:
Այս ամառային ուսումնական ծրագիրը նախատեսված է 10-18 տարեկան աշակերտների և ուսանողների համար և հիանալի միջոց է համադրելու կրթական ծրագիրը նոր բացահայտումների հետ։
Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել ուսանողների անգլերենի մակարդակը և զարգացնել հանրային խոսքի հմտությունները միջմշակութային հաղորդակցության միջոցով:
Ծրագիրը ներառում է՝
- շաբաթական անգլերենի 15 դաս,
- կացություն,
- սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- ուսման վարձ և դասընթացի նյութերը,
- լեզվի վկայական,
- ժամանցի փաթեթ՝ բադմինթոն, բասկետբոլ, դոդջբոլ, ֆուտբոլ, ձեռքի գնդակ, ռաունդերներ, ունիհոկեյ, վոլեյբոլ,
- քաղաքային շրջագայություններ և այցելություններ Լոնդոնի տեսարժան վայրեր, ինչպես նաև Վինձոր ամրոց, Օքսֆորդ կամ Քեմբրիջ և այլն,
- երեկոյան միջոցառումներ ամեն օր։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև փետրվարի 28-ը հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3x9KWWu