Ծրագիրն ներառում է ուսուցում, հանգիստ և ծանոթություն չեխական մշակույթի հետ: 2-3 շաբաթների ընթացքում մասնակիցները կսովորեն օտար լեզուներ, կծանոթանան Չեխիայի Հանրապետությանը, համալսարաններին, կմասնակցեն զանազան էքսկուրսիաների և վերջին շաբաթում կունենան հետաքրքիր ժամանց Ֆրանսիայում՝ Նիցցայի լազուրյա ծովափին: Ծրագրի Տևողությունը 40-50 ժամ է: Այն իր մեջ ներառում է շաբաթական 5 օր լեզվի ուսուցում : Մասնակիցները կարող են ընտրել անգլերեն,չեխերեն կամ գերմաներեն լեզուներից որևէ մեկը: Բացի այդ նրանք հնարավորություն կունենան հաղորդակցվել տվյալ լեզվի բնիկ կրողների հետ: Ուսուցումը կազմակերպվում է մինչև 15 անձից բաղկացած փոքրիկ խմբերում: Կրթական ծրագրից բացի կազմակերպվում են բազմազան էքսկուրսիաներ Պրահայում, գերմանական Դրեզդեն քաղաքում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և այլուր:
Ամառային ծրագիր Չեխիայում
Ամառային ծրագիր Չեխիայում
Բաժին՝
200,000 AMD
Լեզվի մակարդակի ստուգում,որպեսզի ուսանողները ընդգրկվեն իրենց գիտելիքներին համապատասխան խմբում:
3 շաբաթյա ծրագրի արժեքն է՝ € 2150
2 շաբաթյա ծրագրի արժեքն է՝ € 1830
Կրթաթոշակներ չեն գործում: