16 օրյա այս ծրագիրը հուլիս և օգոստոս ամիսներին հիասքանչ տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ ամռանը և ճանաչել Չեխիայի Հանրապետությունը: Ծրագիրը կօգնի մասնակիցներին որոշում կայացնել հետագայում ուսումը Չեխիայում շարունակելու վերաբերյալ: Ծրագրի տևողությունը 40 ժամ է: Այն իր մեջ ներառում է շաբաթական 5 օր լեզվի ուսուցում համապատասխան միջավայրում: Մասնակիցները կարող են ընտրել անգլերեն,չեխերեն կամ գերմաներեն լեզուներից որևէ մեկը: Բացի այդ նրանք հնարավորություն են ունենում հաղորդակցվել տվյալ լեզվի բնիկ կրողների հետ: Ուսումնական խմբերը կազմված են 15 անձից: Կրթական ծրագրից բացի կազմակերպվում են բազմազան էքսկուրսիաներ Պրահայում, գերմանական Դրեզդեն քաղաքում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և այլուր: Նաև էքսկուրսիաներ են իրականացվում Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ ակվապարկում և կենդանաբանական այգիներից մեկում: Ուսանողները մասնակցում են Չեխիայի համալսարանների մասին շնորհանդեսին և հանդիպում են շրջանավարտներին:
Ամառային ծրագիր Չեխիայում
Ամառային ծրագիր Չեխիայում
Բաժին՝
200,000 AMD
Ստուգում են լեզվի մակարդակը ,որպեսզի ուսանողները ընդգրկվեն իրենց գիտելիքներին համապատասխան խմբում :
Ծրագրի արժեքը՝ 950 €:
Կրթաթոշակներ չեն գործում: