Լեհաստան

Կրթություն

Լեհաստանը  ունի աշխարհի ամենահին կրթական համակարգերից մեկը։ Այս երկիրը իր կրթական ծրագրով Եվրոպայի 10 լավագույն կրթական համակարգի շարքում է։Լեհական կրթական համակարգում   բարեփոխումներ տեղի են ունենու նաև այսօր։ Լեհաստանում գործում է 8-ամյա տարրական դպրոց, և 5-ամյա ավագ դպրոց։ Դպրոց հաճախում  են 7 տարեկանից, ապա պարտադիր դարձվեց  նախադպրոցական միամյա կրթությունը և ապահովվեց իննամյա պարտադիր կրթությունը։ Լեհաստանում  պետական  դպրոցները  ամբողջապես  անվճար են։ Այստեղ ապահովվում է որակյալ բարձրագույն կրթություն։ Լեհաստանի դիպլոմը համարվում է համաեվրոպական։  Լեհաստանում  համալսարանների թիվը ավելացել է 4 անգամ և ավելացել է ուսանողների թիվը։  Բարձրագույն կրթությունը Լեհաստանում առաջարկում է մասնագիտական կրթություն որը տևում է 3-ից 3,5 տարի։ Մագիստրոսի կոչումը  տևում է 2-ից  2,5 տարի։

 Լեհաստանը ուսանողներին տալիս է առաջխաղացման բազում հնարավորություններ և  որակյալ կրթութություն բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից։  

Լեհաստանի բարձրագույն կրթության համակարգի հզորությունը նրա մասնագիտացված տեխնոլոգիական համալսարաններն են և նրա բժշկական դպրոցները: Այս հաստատությունները առաջարկում են համաշխարհային մակարդակի կրթություն ։ Այստեղ ուսանողների համար գործում է կրթաթոշակ ։ Լեհաստանում կառավարությունը պարգեվատրում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։  Այստեղ է գտնվում Վարշավայի համալսարանն,որն առաջին տեղն է զբաղեցրել Top Coder միջազգային IT դասակարգման աղյուսակում ՝ գերազանցելով ամերիկյան այնպիսի լավ հարգված համալսարանները, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT): Լեհաստանում կա ավելի քան 400 դասընթաց անգլերեն լեզվով, որոնցից շատերը `բակալավրի մակարդակում:  Լեհաստանում է գտնվում եվրոպայի ամենահին բուհերից մեկը ՝ Յագելոնի համալսարանը։ Վարկանշային համալսարաններից են՝ Վարշավայի համալսարանը, Ադամ Միքևիչի համալսարան, Nicolaus Copernicus համալսարան։ 

Լեհաստանի մշակույթը կապված է նրա հազարամյա պատմության հետ։ Լեհերը պատրաստական են եղել հետևելու այլ երկրների մշակութային տենդեցներին, նրանք կարողացել են թողնել իրենց ձեռագիրը մշակույթի մեջ։ Լեհաստանի տարածքում հնագույն ճարտարապետական հուշարձանները Բիսկուպինի փայտյա կառույցներ են։ Այստեղ է զարգացել ճարտարապետությունը և ճարտարապետական եզակի շինություններ մնայուն են ։ Օրինակ՝ Բարանուվեի դղյակը։ 19-րդ դարում հաստատվել է կլասիցիզմը , հայտնի են Վարշավայի պալատները ։ Լեհաստանի մշակույթ մեջ լայնորեն կիրառվել է մոնումենտալ քանդակը, խճանկարը։ Նրանք նայև հաջողություններ են գրանցել  գեղանկարչության մեջ։ Իրենց ներդրումն են ունեցել այս ճյուղի զարգացման մեջ գեղանկարիչներ Մակովսկին, լեհ խոշոր քանդակագործ Գունիկովսկին։ Լեհաստանում դուք կտեսնեք բազմաթիվ պատմական ամրոցներ, որոնք ցույց են տալիս Լեհաստանի մշակույթը և դարավոր պատմությունը։

Լեհաստանի ամբողջ պատմությունը լի է պատերազմներով։ Այդքան դժվարություններ հաղթահարելուց հետո Լեհաստանը այսօր դարձել է ավելի կանգուն և բարձր ռեսուրսներով երկիր։ Կրթությունը բարելավելու համար հիմնադրվել է Ազգային կրթության հանձնաժողովը, որը դարձել է կրթության հարցերով զբաղվող առարին պետական հաստատությունը եվրոպայում։ Լեհաստանը էթնիկապես միատարր է։ Երկրի տարածքում ապրում են ուկրաինացիներ, բելառուսներ, լիտվացիներ և գերմանացիներ։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը կերտել է պատմական բացառիկ հուշարձաններ և հայտնի է իր տեսարժան վայրերով, որոնք պահպավել են դարերով։ Հայտնի է Կրակովի թագավորական պալատը, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Վարշավայի հին քաղաքի շուկայական հրապարակը նույնպես մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ։ Կոլոբժեգը պատմական փարոս է։ Զակոպանեն համարվում է << Լեհաստանի ձմեռային մայրաքաղաքը։

Լեհաստանը լավ կրթական հիմք ունեցող երկիր է, որտեղ ուսման բարձր որակ ապահովելու համար կան բոլոր ռեսուրսները ։ Այստեղ տրվում է զեղչեր միջազգայն այն ուսանողներին  ովքեր ունեն սովորելու ցանկություն,բայց չունեն բավականաչափ ռեսուրսներ դրա համար։ Լեհաստանի քաղաքացիների համար բակալավրի կրթությունը անվճար է ։Ուսանողները ընտրում են Լեհաստանը՝ բարձրորակ ուսումնական հաստատությունների, ուսման ցածր վարձի և կյանքի ցածր արժեքների համար։ 

Ծրագրեր Լեհաստանում