Դանիա

Կրթություն

Դանիան լավագույն վայրն է ապրելու, աշխատելու և սովորելու համար։ Այն համարվում է աշխարհի ամենաքաղաքակիրթ երկիրը։ Դանիայում դպրոցներին շնորհվում է լայն ինքնավարություն, իսկ աշակերտներին` անկաշկանդ ու ստեղծագործական միջավայրում սովորելու հնարավորություն: Շնորհիվ դպրոցական հրաշալի ծրագրի և ուսուցինչների հատուկ մշակված մեթոդների՝ դպրոցներում երեխաները դառնում են բարոյահոգեբանորեն հասուն ու ստեղծագործող անհատներ։ Այստեղ աշակերտից պահանջվում է ոչ թե ինչ-որ բան անել իմանալ, այլ ինչ-որ բան անել կարողանալ։ Դանիան ունի հարուստ կրթական պատմություն, սակայն չի բավարարվում իր ժառանգածով. կրթական նորարարություններն ու փորձարարական կրթությունը անբաժան են դանիական դպրոցներից և բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Դանիայում շատ կան հանրային դպրոցներ որտեղ կրթությունը անվճար է, իսկ Հիմնական կրթությունը 9 տարի է։  Ավագ դպրոցի կրթական ծրագիրն ավարտելուց հետո ուսանողը կարող է դիմել համալսարան։ Դանիան հայտնի է իր բարձր որակավորմամբ համալսարաններով, այն լավագույն վայրն է միջազգային ուսանողների համար։

Դանիան ուսումնական գլխավոր ուղղություններից մեկն է միջազգային ուսանողների համար։ Դանիայի կրթական մոդելը բաժանված է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի։ Բակալավրի կրթությունը տևում է 3 տարի, մագիստրատուրայի կրթությունը տևում է 2 տարի, իսկ ասպիրանտուրայի կրթությունը տևում է 3 տարի։ Այստեղ միջազգային ուսանողների թիվը կազմում է 42%-ը։ Դանիայում բացի համալսարաններից  կան նաև քոլեջներ, ակադեմիաներ որոնք նույնպես տալիս են բարձրակարգ կրթություն։ Դանիայում ստեղծվել է բոլոր նախապայմանները նաև մեծահասակների կրթության համար։ Այստեղ կան համալսարաններ որոնք հասել են միջազգային ճանաչման։ Դանիայի լավագույն համալսարաններից է Կոպեն հագենի համալսարանը, որը ամենահին և ամենամեծ կրթական և հետազոտական հաստատություններից մեկն է Դանիայում, իսկ համալսարանի հումանիտար կրթության  ֆակուլտետը իր՝ որակապես բարձր լինելու շնորհիվ զբաղեցնում է 18-րդ տեղը աշխարհում։ Մեկ այլ հայտնի համալսարան է Օրհուսի համալսարանը,որը գտնվում է հենց Օրհուս քաղաքում, այս քաղաքը Դանիայի երկրորդ ամենամեծ և ամենազարգացած քաղաքն է։ Մեկ այլ նշանավոր համալսարան է Օլբորգի համալսարանը, որը  առաջարկում է 130 կուրսեր բակալվրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրեր։ Այստեղ առաջարկվում են նաև դոկտորական ծրագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մակարդակի հետազոտություններ։  Հայտնի է  Կոպենհագենի IT համալսարանը, որը  մտնում է Դանիայի 10 լավագույն համալսարանների ցանկում։ Դանայում, Կոպենհագենում շատ կգտնեք լավ համալսարաներ, քոլեջներ և դպրոցներ։ Ցանակցած  ուսումնական հաստատություն Դանիայում որակապես շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Կարող են առանձնացնել նաև Կոպենհագենի բիզնես դպրոցը, Դանիայի տեխնիկական համալսարանը, Կոպենհագենի համալսարան, Ռոսկիլդեի համալսարան և մի շարք այլ ուսումնական հաստատություններ։

Դանիան  եղել է աշխարհի սոցիալապես առաջադեմ երկրներից մեկը։ Դանիական ճարտարապետությունը հաստատվել է միջնադարում, երբ առաջին անգամ ամբողջ երկրով մեկ սկսեցին կառուցվել ռոմանական ապա գոթական ոճերի եկեղեցիներ և տաճարներ։ Հետո ավելի շատ սկսեցին կառուցել վերածննդի ոճի թագավորական ամրոցներ և պալատներ։ Դանիացիները ճարտարապետության մեջ մտցրեցին  էքսպրեսիոնիզմը, ապա միջին կլասիցիզմը։ Մեծ ճարտարապետ Արնե Յակոբսոն աշխարհին հայտնի դարձավ իր շատ հաջողված ֆունկցիոնալ ճարտարապետությամբ։ Դանիան աշխարհին տվել է անվանի ճարտարապետներ, նկարիչներ, պարողներ, խոհարարներ։ Թատրոնը նույնպես շարունակում է ծաղկում ապրել, իսկ ամենահայտնի թատրոնը Արքայական թատրոնն է որտեղ բեմադրվում են դրամաներ, օպերաներ, բալետներ և մյուզիքլներ։ Կերպարվեստում նույնպես ունեցան ներդրում, քանի որ դանիացի նկարիչների կողմից ստեղծվեց կլասիցիզմը։ Դանիան նշանավորվում է իր՝ նմանը չունեցող և զարմանահրաշ մշակույթով։ 

Այսօրվա Դանիան շատ զարգացած և անկախ երկիր է, բայց իր դարավոր պատմության ընթացքում հաղթահարել է բազում պատերազմեր։ Դանիան փորձում էր վերականգնել իր անկախությունը Շվեդիայում և այդ խնդիրը  տարավ պատերազմի։ Երբ սկսվեց  Դանիա-Բրիտանական պատերազմը արդյունքում Դանիան հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ և տնտեսությունը անկման եզրին կանգնեց։  Տեղի ունեցավ եվրոպական հեղափոխությունը, որից հետո Դանիան դարձավ Սահմանադրական միապետություն։ 1940 թվականին Գերմանինա ներխուժեց Դանիա և 2 ժամ դիմադրությունից հետո Դանիայի կառավարությունը անձնատուր եղավ։ Պատերազմից հետո Դանիան դարձավ Միացյալ Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ -ի հիմնադիր անդամ և 1973թ.-ին  Բրիտանիայի և Իռլանդիայի հետ միասին միացավ Եվրոպական տնտեսական հանձնաժողովին։ 

 

Դանիան զարմացնում և հիացնում է իր՝ նմանը չունեցող հուշարձաններով, կոթողներով, զարմանլի բնությամբ։ Այն զբոսաշրջության լավագույն վայրերից մեկն է աշխարհում ՝լինելով փոքր երկիր, ունի երկար տարիների պատմություն և հետաքրքիր մշակույթ։ Դանիայի տարածքի ավելի քան 10%-ը կազմում են անտառները և միայն 7000 կմ ծովափը, և շատ զբոսաշրջիկներ գալիս են Դանիա որպեսզի վայելեն Դանիայի ծովափերը և բնությունը։  Երկրի ճարտարապետությունն ու դիզայնը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Տեսարժան վայրերից է Կրոնբորգի ամրոցը, որը մտել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Այն Վերածծնդի դարաշրջանի ամենանշանակալից ամրոցներից մեկն է։ Նշանավոր վայրերից է նաև Ռոզենբորգի աշտարակը, որը եղել է Դանիայի թագավորների նախկին նստավայրը: Շատ հայտնի է Էրեսունդի կամուրջը, որը կապում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը և Շվեդիայի  մեծությամբ երրորդ քաղաքը՝ Մալմյոնը։ Օրհնուսը պատմական հին  քաղաք է, որը Դանիայում լավագույ վայրերից մեկն է։ Սա շատ գեղեցիկ քաղաք է, որտեղ տեսնելու շատ բան կա։ Ամալիենբորգ ամրոցը Կոպենհագենի տեսարժան վայրերից մեկն է, որտեղ դուք կտեսնեք ռոկոկո ոճով կառուցված այս զարմանահրաշ շինությունը։ ՄԻ շարք այլ զարմանահրաշ վայրեր կգտնեք Դանիայում։ 

Դանիան ապրելու, ուսանելու համար լավագույն երկիրն է։ Դանիան աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկն է համարվում։ Այն հարուստ է միջազգային ճանաչում ունեցող համալսարաններով և լավագույն վայրն է միջազգային ուսանողների համար։ Դանիայում սովորելը շատ մատչելի է և հարկ եղած դեպքում տրվում է կրթաթոշակ։ Այստեղ աջակցում են սովորել ցանակացող յուրաքանչյուր անհատի: Սա հարուստ մշակույթով քաղաք է, որտեղ ապրելով և սովորելով կվայելեք նման առանձնահատուկ  մշակույթ։ Դանիայում կրթական համակարգի կարևորագույն պայմանն է բացի տեսական գիտելիքներից ստանալ պրակտիկ փորձ։ Սովորելու համար այստեղի ծրագրերը շատ նորարարական են և արդյունավետ։

Ծրագրեր Դանիայում