Բելգիա

Կրթություն

Բելգիան, որը պաշտոնապես կոչվում է Բելգիայի Թագավորություն, դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Բելգիան նաև համարվում է ամենապահով և ամենախաղաղ երկրներից մեկը,որը ուսանողների մեծ մասի համար կարևոր առաջնահերթությունն է։ Բելգիայում պարտադիր կրթությունը բաժանված է 2 մասի՝ միջնակարգ (6-12 տարեկան) և հիմնական (12-18 տարեկան): Բարձրագույն կրթությունը Բելգիայում շատ որակյալ է թե՛ բնիկ, թե՛ օտարերկրացի ուսանողների համար։ Բելգիայում կրթությունը ունի բազում առավելություններ, որոնցից են բազմալեզու միջավայրը, մատչելի ուսման վարձերը և զանազան հետազոտական ծրագրերը։ Այն առաջարկում է բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրեր։
Բելգիայում սովորում են ավելի քան 40000 օտարերկրացի ուսանողներ։ Բելգիական ուսումնական հաստատությունների մեջ են մտնում աշխարհի որոշ լավագույն համալսարաններ։ Որոշ համալսարաններ առաջարկում են գրեթե անվճար կամ բավականին մատչելի բակալավրի ծրագրեր։ Մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերը հիմնականում լինում են անգլերեն լեզվով։

Բելգիական համալսարանները մեծ դեր ունեն Եվրոպայի կրթական համակարգում։ Այն միավորում է ժամանակակից տեխնոլոգիական համակարգերը և եվրոպական դարավոր ավանդույթները։ Բելգիայի համալսարանները մրցում են աշխարհի ԹՈՓ համալսարանների հետ իրենց որակով և մշակութային բազմազանությամբ։ Բելգիայում կան ավելի քան 65 համալսարան և 1146 ուսումնական ծրագիր։

Բելգիական մշակույթի յուրահատկությունը կայանում է նրանում,որ ինչպես արդեն նշեցինք, այն բաժանված է ֆրանսախոս, հոլանդախոս և գերմանախոս համայքների։ Այս երեք հասարակությունների մեջ մշտապես եղել են վիճաբանություններ, սակայն նրանց մշտապես միավորել է ֆուտբոլը։ Բելգիացիների մեծ մասի համար կարևոր մշակութային արժեք է նաև համարվում կրթությունը։ Սրանցից բացի, բելգիական մշակույթի կարևորագույն էլեմենտներից են գաստրոնոմիան, նկարչությունը, ճարտարապետությունը, բանահյուսությունը և սյուրռեալիզմը:

Բելգիան դաշնային սահմանադրական միապետություն է` կառավարության խորհրդարանական համակարգով։ Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիսում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում՝ ֆրանսախոս Վալոնիան։ Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները։ Երկրի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերությունների պատճառով։ Միջնադարում Բելգիան համարվել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից մինչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Բելգիայի Թագավորությունը ստացել է իր անկախությունը 1830թ-ին։ Բելգիան այօր էլ Եվրոպայի կարևորագույն անդամն է համարվում։ Այն անդամակցում է Եվրամիությանը և Եվրոոպական տնտեսական համագործակցությանը։ Բելգիան նաև հայտնի է իր գեղատեսիլ տեսարժան վայրերով։ Դրանցից են Մենինի դարպասը, Վաթերլոյի ռազմադաշտը և Հեթ Սթին։ Կան նաև բազում խոշոր մշակութային վայրեր, թանգարաններ, որոնցից են Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարանը, Բելգիայի հրեական թանգարանը, Շոկոլադի թանգարանը և այլն։

Բազում օտարերկրացիներ հեշտորեն աշխատանք են գտնում Բելգիայում։ Բելգիայի հիմնական քաղաքներում, մասնավորապես Բրյուսելում, աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները բավականին մեծ են, քանի որ այն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամներից մեկն է։ Բելգիայում կան բազում միջազգային կազմակերպություններ։ Սակայն աշխատանքի անցնելու համար այստեղ անհրաժեշտ է տիրապետել գոնե անգլերենի և/կամ գերմաներենի, ֆրանսերենի ու հոլանդերենի։ Եթե դուք տիրապետում եք գոնե 2 լեզվի, դուք կգտնեք բազում աշխատանքային հնարավորություններ։

Ծրագրեր Բելգիայում