
Կրթություն
Կիպրոսը երրորդ խոշորագույն և ամենաբնակեցված կղզին է Միջերկրական ծովում։ Կիպրոսի հանրապետությունը հայտնի է իր կրթվածության բարձր մակարդակով։ Կրթությունը Կիպրոսում վերահսկվում է Կրթության և մշակույթի նախարարության կողմից։ Կրթական համակարգը բաժանված է 4 մասերի՝ նախադպրոցական կրթություն որը պարտադիր է 3–6 տարեկանների համար, տարրական կրթություն, միջնակարգ կրթություն և բարձրագույն կրթություն ,որը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար։ Ուսուցումը պարտադիր է 5-15 տարեկանների համար։ Դպրոցական կրթությունը ներառյալ նաև բարձրագույն կրթությունը, ապահովվում է պետակա հարկերի հաշվին։ Մասնավոր դպրոցները վճավորի են։ Այն անհատները ովքեր ցանկանում են շարունակել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում ապա այստեղ շատ կգնեք բարձր որակավորմամբ համալսարաններ։ Բակալավրի կրթական ծրագիրը տևում է 4 տարի։ Հետբուհական աստիճանները ներառում են մագիստրատուրան,որը տևում է 2 տարի, ասպիրանտուրան 2 տարի է տևում իսկ հետազոտական աստիճանը սովորաբար տևում է առնվազն 3 տարի։ Հյուսիսային Կիպրոսում կգտնեք համաշխարհային ստանդարտներին համապատասխան համալսարաններ։ Այստեղ գալիս են սովորորելու մոտ 25,000 միջազգային ուսանողներ։
Հյուսիսային Կիպրոսը հարուստ է որակապես բարձր ուսումնական հաստատություններով և այստեղ կգտնեք համաշխարհային ստանդարտներին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հայտնի է Կիպրոսի միջազգային համալսարանը, որը Եվրոպայում զբաղեցնում է 338-րդ տեղը, աշխարհում՝ 830-րդ տեղը։ Նշանավորներից է Նիկոսիայի համալսարանը, որը Կիպրոսի հանրապետության ամենամեծ մասնավոր համալսարանն է։ Կենտրոնական Լանկաշիրի համալսարան, որը իր մայր մասնաճյուղն ունի Անգլիայում, Որպես Կիպրոսի մասնավոր համալսարան և ընդունում են միջազգային շատ ուսանողների: Հայտնի է նաև Կիպրոսի տեխնիկական համալսարանը, Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանը, Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանև, Հյուսիսային Կիպրոսի համալսարանը և մի շարք այլ մասնավոր և պետական համալսարաններ, որոնք կգտնեք Կիպրոսում։
Կիպրոսի մշակույթը ունի շուրջ 9 հազար տարվա պատմություն։ Մշակույթի վրա մեծ ազդեցություն են թողել երեք մայրաքաղաքները՝ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան։ Այս ներգործության շնորհիվ Կիպրոսի արվեստն ու մշակույթը ունեն յուրահատուկ կոլորիտ և անկրկնելի յուրօրինակություն, որն ազդել է Կիպրոսի մշակույթի ձևավորման հարցում։ Կիպրոսը համարվում է թանգարան-կղզի։ Այստեղ առկա են ժամանակակից, մինչքրիստոնեական, բյուզանդական դարաշրջանի բազմաթիվ հուշարձաններ։ Ամրոցներն , մզկիթներն ու վանքերը իրենց մեջ պահում են տեղեկություններ Խաչակրաց արշավանքի և Օսմանյան դարաշրջանի մասին։
Կիպրոսը իր պատմության ընթացքում հաղթահարել է բազում փորձություններ և ունեցել է փառահեղ հաղթանակներ ստեղծվելով այսօրվա հզոր և զարգացած Կիպրոսի հանրապետությունը։ Այն հաճախակի նվաճել են գերտերությունները։ Կիպրոսում երեք դար իշխել է Օսմանյան տիրապետությունը։ Օսմանյան տիրապետությունից ազատվելու նպատակով Կիպրոսը պաշտոնապես միացավ Միացյալ Թագավորությանը։ Քանի որ Կիպրոսի բնակչության 18%-ը թուրքեր էին, առիթ եղավ Թուրքիային մասնատել Կիպրոսը և ստեղծել թուրքական պետություն։ Թուրք առաջնորդները երկար ժամանակ փորձում էին բռնակցել Թուրքիային Կիպրոսը, քանի որ կարծում էին, որ կղզին Անատոլիայի մասն է։ Երկարատև պայքարից հետո Կիպրոսը ստացավ անկախություն։ Սկսվեց ճգնաժամը որը բերեց բախումների հույն կիպրացիների և թուրք կիպրացիների միջև։ Երկարատև պայքարից հետո հաջողվեց Կիպրոսին ազատվել Օսման տիրապետությունից։ Կիպրոսը սկսեց ավելի զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում և ճանաչվեց դե յուրե ինքնիշխան ամբողջ կղզում։
Կիպրոսը Միջերկրական ծովի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է։ Այստեղ հաջողությամբ համակցված են բնության, մշակույթի, պատմության և արվեստի հուշարձանները: Հայտնի է Պաֆոսում թագավորների դամբարանը, որը կհետաքրքրի այն զբոսաշրջիկներին ովքեր ցանկանում են ուսումնասիրեկ հին ժամանակները։ Akamas ազգային պարկը եզակի լանդշաֆտներով և բուսականությամբ հարուստ լողափ է։ Լիամսոլ քաղաքը համարվում է ամենամեծ մշակույթային և տնտեսական քաղաքը։ Հայտնի է նաև Պլատարաս քաղաքում պարային շատրվանների ցուցադրությունը, որը աշխարհի ամենաբարդ կառավարվող համակարգերից մեկն է։ Նշանավոր վայրերից են «Կավո Գրեկո» ազգային անտառային պարկը, , անտիկ քաղաքի Salt քաղաքը, Քեո Ալիկի գինու գործարանը և շատ այլ նշանավոր վայրեր դուք կգտնեք Կիպրոսում, այն հայտնի է իր չքնաղ բնությամբ և գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից։
Կիպրոսում սովորելու շատ նախադրյալներ կան ՝դրանցից մեկը այն է, որ այստեղ բացի որակյալ կրթություն ստանալուց նաև կունենաք ավելի մատչելի վարձավճարներով սովորել։ Սովորելով Կիպրոսի բարձրագույն ուսումնական հաստատություններում դուք կունենաք բժշկական ապահովագրության հնարավորություն։ Ապրելով այստեղ կուսումնասիրեք աշխարհի ամենապահանջված լեզուները՝ իտալերենը, իսպաներենը և անգլերենը։ Կվայելեք Կիպրոսի բնությունը։ Ամենակարևոր նախադրյալներից մեկը համարվում է այն, որ այստեղ կապրեք խաղաղ պայմաններում։ Կիպրոսում ուրախ են դիմավորել միջազգային ուսանողներին և տրամադրում են բազում կրթաթոշակներ այն անհատներին ովքեր ունեն սովորելու ցանկություն, բայց չունեն բավարար միջոցները, ապա Կիպրոսում կաջակցեն բոլորին։ Ավելի քան 25000 միջազգային ուսանողներ ընտրում են Կիպրոսում ուսանելու բացառիկ հնարավորությունը։