Կանադա

Կրթություն

Կանադան համարում են աշխարհի ուսանողական կենտրոններից մեկը: Երկիրը տարեկան ընդունում է մինչև 150 հազար օտարերկրյա ուսանող: Սա հուշում է, որ Կանադան ոչ միայն պատրաստ է կիսել որակյալ կրթություն, այլև լրջորեն հետաքրքրված է միջազգային ուսանողներով:
Ինչպես նաև Կանադան երրորդ տեղն է զբաղեցնում անգլախոս կրթական համակարգ ունեցող երկրների շարքում՝ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից հետո:
Օտարերկրյա դիմորդների համար Կանադան գրավիչ է նաև նրանով, որ ուսման վարձատրությունը միջինից ցածր է։
Եթե ​​հաշվի առնենք Կանադայի համալսարաններում ուսման միջին վարձավճարները, համեմատած ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի, դրանք 30-80% -ով ավելի ցածր են:

Կանադայի մասին

Կանադայի մայրաքաղաք Օտտավան համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը։ Կանադան բազմալեզու երկիր է, որտեղ պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։ Ամանետարածված ոչ պաշտոնական լեզուներից է չինարենը, իսպաներենը, գերմաներենը։
Կանադայում չեն խնայում ռեսուրսներ որակյալ կրթություն ապահովելու համար։ Կանադայի ուսանողներն ունեն բարձր պատրաստածվության մակարդակ հատկապես մաթեմատիկայից, այլ գիտություններից և գրականությունից։
Կրթությունը պարտադիր է 5-7 տարեկանից մինչև 18 տարեկանների համար։ Տարրական կրթությունը տևում է 6-8 տարի, միջնակարգ կրթությունը 4-6 տարի, բակալավրի աստիճանը տևում է 4 տարի է։ Այնուհետև մագիստրատուրան է, որը տևում է 1-ից 2 տարի, ասպիրանտուրան՝ 3-ից 5 տարի, իսկ եզրափակիչ փուլը գիտական թեկնածուի աստիճանն է։
Կանադայում կա ավելի քան 3,000 բակալավրի կրթական ծրագիր։ Այստեղ են գտնվում աշխարհի լավագույն 100 համալսարաններից չորսը․ Տորոնտոյի համալսարանը, McGill համալսարանը, Մոնրեալի համալսարանը, Քինգստոնի թագուհու համալսարանը։
Կանադան ուսանողներին տրամադրում է բազում կրթաթոշակների հնարավորություններ, դրամաշնորհներ, ֆինանսական աջակցություններ։ Կանդան նաև համարվում է աշխարհում ապրելու համար լավագույն և ապահով երկրներից մեկը։

Կանադայում կան շուրջ 15,500 տարրական, միջին և ավագ դպրոցներ։ Յուրաքանչյուր դպրոցում սովորում են ընհուպ մինչև 350 աշակերտ։ Դպրոցներից բացի այս երկիրը հայտնի է իր որակյալ համալսարաններով։ Ըստ QS World University Rankings® 2021 -ի, կանադական շուրջ 26 բարձրագույն ուսումնական հաստատություններ համալրում են աշխարհի լավագույն համալսարանների շարքերը։ Այդ համալսարաններից են Տորոնտոյի համալսարանը, Մոնրեալի համալսարանը, Ալբերտայի համալսարանը և այլն։

Արևմտյան աշխարհում Կանադան համարվում է բազմամշակույթային երկիր։Մշակույթը փոխկապակցված է եվրոպական, բրիտանական, ֆրանսիական և անգլիական մշակույթի հետ։ Գրականությունը և արվեստը կանադական մշակույթի բաղկացուցիչ մասն են։ Գրականությունը հիմնականում զարգանում է անգլերենով և ֆրանսերենով։ Կանադայի արդի արվեստում գերակշռողը մոդեռնիստական ուղություններն են։ Զարգանում են դիզայնը և դեկորատիվ արվեստի մի շարք ուղղություններ։

Կանադան ունի հարուստ պատմություն և մշակույթ։
Ինչպես նշեցինք, Կանադայում պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը, իսկ պատճառը գաղութացումն է եղել։
16-րդ դարում ֆրանսիացիները սկսել են Կանադայի գաղութացումը։ Հյուսիսային Ամերիկայում էլ իր տիրապետությունը փորձել է հաստատել Անգլիան։ Յոթնամյա պատերազմի արդյունքում Կանադան անցել է Անգլիայի տիրապետության տակ և մտել Բրիտանական կայսրությա կազմի մեջ։ Կանադայի ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից են Նիագարայի ջրվեժը, Հին Քվեբեկը, հայտնի լեռնադահուկային հանգստավայր Ուիսլերը։ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ Յոնգ Սթրիթը։ Փողոցի երկարությունը մոտ 2000կմ է։

Կանադան ուսումնառության լավագույն փորձն է տրամադրում ուսանողներին։ Կանադայի կառավարությունը բացի բարձրորակ կրթություն տալուց, ուսանողներին տալիս է նաև աշխատանքի անցնելու հնարավորություններ աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այն ուսանողները ովքեր ձգտում են սովորել Կանադայում, բայց չունեն բավականին ռեսուրսներ, Կանադայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ։ Օտարերկրացիները ովքեր ստացել են կանադական դիպլոմ կարող են մնալ երկրում 1-ից 3 տարի։

Ծրագրեր Կանադայում