
Իսպանիան սահմանակից է Պորտուգալիային, Ֆրանսիային, Անդորրային և Ջիբրալթարին։ Այն ուսանողները ովքեր պատրաստվում են կրթություն ստանալ Իսպանիայում, նրանք կունենան ազատ տեխաշարժվելու հնարավորություն՝ Իսպանիային սահմանակից երկրներում։
Այն հինգերորդ խոշորագույն երկիրն է Եվրոպայում։ Իսպանիան զարգացած երկիր է։ Այն առաջխաղացման շատ հնարավորություններ է տալիս այն անձանց, ովքեր ստացել են բարձրագույն կրթություն։ Լավագույն համալսարանները և կրթական հաստատությունները գտնվում են Մադրիդում։ Իսկ միջազգային ուսանողների մեծ մասը ցանկանում է այնտեղ սովորել ՝ իր հետաքրքիր մշակույթի և կենսակերպի համար։
Ընդունվելու համար դուք պետք է անցնեք «Սելեկիդադ», որը Իսպանիայի համալսարանի ընդունելության քննությունն է։ Կրթությունը պարտադիր է 6-7 տարեկանից սկսած։ Հիմնական կրթությունը տևում է 6 տարի, որին հաջորդում է պարտադիր միջնակարգ կրթությունը՝ 4 տարի, որի ավարտին տրվում է կրթության վկայագիր։
Բակալավրիատի աստիճան ստանալու համար հարկավոր է սովորել 4 տարի։
Մագիստրատուրայի աստիճանը տևում է 2-ից 3 տարի։
Դոկտորանտուրա երրորդ աստիճանը համապատասխանում է եվրոպական PHD-ին։
Կրթություն
Իսպանական կրթական հաստատություններն օրեցօր ավելի ու ավելի են գրավում օտարերկրյա ուսանողների ուշադրությունը:
Պատճառը ոչ միայն այդ երկրի յուրատեսակ հմայքն է, այլև սերը և հետաքրքրությունը լեզվի՝ իսպաներենի հանդեպ։
Անգլերենից հետո իսպաներենը երկրորդ ամենատարածված լեզուն է: Այն խոսում են ավելի քան 350 միլիոն բնակիչներ, այն 21 երկրների պաշտոնական լեզու է և բազմաթիվ միջպետական համաձայնագրերի պաշտոնական լեզու: Բացի այդ, այն խոստումնալից է, քանի որ իսպանախոս երկրների աճող շուկաները գրավում են միջազգային ընկերությունների ուշադրությունը:
Իսպանիան ուսումնառության լավագույն փորձն է տրամադրում ուսանողներին։ Այն գրավում է ուսանողներին աշխարհի բոլոր ծայրերից ոչ միայն իր որակյալ կրթությամբ, այլև իր գեղեցիկ ճարտարապետությամբ և կյանքի համար որակյալ պայմաններով։ Իսպանիայի համալսարաններից 45-ը ընդգրկված են համալսարանների Times Higher Education 2020 համաշխարհային վարկանիշային աղյուսակում։ Այստեղ ապրելով դուք կսովորեք աշխարհում երկրորդ ամենալավ լեզուն` իսպաներենը։
Իսպանիայում կա 81 համալսարան։ Իսպանիայի որոշ համալսարանները իրենց բարձր որակի շնորհիվ ընդգրկվում են 400 լավագույն համալսարանների Համաշխարհային վարկանիշում: Ամենավարկանիշային համալսարաններից մի քանիսը գտնվում է Մադրիդում։ Ամենահայտնի համալսարաններց եn` Ֆրանցիսկո դե Վիտորիայի համալսարանը, Սենթ Լուի համալսարանը, Սան Դամասոյի եկեղեցական համալսարանը։
Իսպանիանիայի մշակույթը ունի հունա-հռոմեական արմատներ։
Երկրի մշակույթի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ ժողովուրդներ, ինչպիսիք են կելտերը, հռոմեացիները, իսլամիստները, հրեաները։
Իսպանիան Իտալիայից հետո ունի երկրորդ ամենաշատ ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերը աշխարհում։
Նշանավոր վայրերից է «Էլ Էսկորիալի» պատմամշակույթային համալիրը։
Սանտյագո դե կոմպոստելա տաճարը` վաղ հռոմեական ճարտարապետության ականավոր հուշարձաններից մեկն է։
Իսպանացիները ունեն մի զարմանալի ավանդույթ, դա ցլամարտն է և այդ փառատոնը անցկացվում է ամեն տարի Պամպլոնա քաղաքում։
Իսպանիան իր ողջ պատմության ընթացքում հաղթահարել է բազում փորձություններ և այն եզակի երկիրն է, որ կարողացել է խուսափել երկու համաշխարհային պատերազմներից։ Իսպանիան իր պատմության ընթացքում հարստացրել է իր մշակույթը և ամրապնդել իր դիրքերը` ապահովելով բարեկեցիկ և ապրելու համար խաղաղ պայմաններ։
Իսպանիան այն եվրոպական երկրներից մեկն է, որն առաջարկում է համալսարաններ, որտեղ ուսման վարձը շատ մատչելի է։
Իսպանիայում գործում են համալսարաններ յուրաքանչյուր սոցիալական խմբերի համար, բացի այդ այստեղ ձեզ կտրամադրվեն զեղչեր։ Իսպանիան աջակցում է սովորել ցանկացող միջազգային ուսանողներին։ Այստեղ ուսանելուց հետո դուք կդառնաք համաշխարհային աշխատաշուկայի համար ցանկալի մասնագետներ։