Բլոգ
SAT քննությունը վեդարձել է Հարվարդ
- August 17, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
SAT քննությունը վերադառնում է Հարվարդի համալսարան
Այժմ պաշտոնապես՝ 2025 թվականի աշնանից, բոլոր Ivy League-ի համալսարանները պահանջելու են SAT քննություն բակալավրիատի ընդունելության ժամանակ:
⠀
SAT-ը (Scholastic Aptitude Test / Scholastic Assessment Test) ԱՄՆ-ի համալսարաններ ընդունվելու համար ստանդարտացված թեստ է, ինչպես նաև որոշ համալսարաններ Սինգապուրում, Հոնկոնգում և Ճապոնիայում նույնպես պահանջում են այս քննության արդյունքները : Այն գնահատում է դիմորդի գիտելիքները անգլերեն լեզվից և մաթեմատիկայից, ինչպես նաև նրա պատրաստվածությունը համալսարանում սովորելու համար: Քննությունը բաղկացած է երկու մասից և ունի առավելագույն 1600 միավոր։
⠀
SAT-ի հաջող հանձնելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի ոչ պակաս, քան B2 մակարդակ: Եթե գիտելիքները բավարար չեն, ապա ավելի լավ է նախ լեզուն բարելավել , և միայն հետո անցնել անմիջականորեն SAT-ի պատրաստմանը: