Բլոգ
SAT քննություն
- September 1, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր Վեբինարներ
Ամեն քննություն իր դժվարությունն ունի: Բայց մինչև վախենալը, ծանոթացեք արտերկրում կրթություն ստանալու կարևոր քննություններից մեկին՝ SAT-ին:
SAT-ը ստանդարտավորված թեստ է՝ նախատեսված ԱՄՆ-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար: Ինչպես նաև որոշ եվրոպական համալսարաններ ընդունվելիս նույնպես հարկավոր է SAT հանձնել։
Ի դեպ, անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր Scholastic Aptitude Test, իսկ այժմ՝ Scholastic Assessment Test։
SAT թեստը հիմնականում ներառում է 3 մաս, կարող եք հանդիպել նաև 4 և 5 բաժիններ։ Հիմնական ուղղություններն են մաթեմատիկան, կարդալու և գրելու ունակությունները (Mathematics, Critical Reading, Writing)։
Առավելագույն միավորը յուրաքանչյուր հատվածի համար 800 է։
Թեստը տևում է 180 րոպե։ Հարցերի առավելագույն քանակը 154-ն է։
Թեստը վճարովի է և արժե 81 ԱՄՆ դոլար միջազգային աշակերտների համար։