Արաբական Միացյալ Էմիրություններ

Կրթություն

Արաբական Միացյալ Էմիրություններում շատ կգտնեք միջազգային դպրոցներ և համալսարաններ։ Տարեց տարի բարելավվում է կրթական համակարգը և մշակվում են տարբեր մեթոդներ կրթական մակարդակը էլ ավելի բարձրացնելու նպատակներով։ Արաբական միացյալ էմիրություններում հնարավորություն է տրվում սովորելու արտագաղթածներին և մշակվում են բազմաթիվ մեթոդներ, որպեսզի կրթությունը հասանելի լինի բոլորին՝ դրա հետ մեկտեղ ապահովելով բարձրակարգ կրթական մեթոդներ։ Այստեղ անվճար կրթություն տրամադրվում է յուրաքանչյուրին  մինչև 18 տարեկանը։    18 տարեկանից հետո կրթությունը պարտադիր չէ, այլ յուրաքնչյուր անհատ ինքն է ընտրում իր հետագա ուղին, իսկ այն անհատները ովքեր ցանկանում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, ապա Արաբական Միացյալ Էմիրություններում շատ կգտնեք միջազգային հռչակ ունեցող համալսարաններ:  Նշենք որ Բակալավրի կրթությունը տևում  է  4 տարի, մագիստրատուրայի կրթությունը տևում է 2 տարի, իսկ ասպիրանտուրայի կրթությունը տևում է 3 տարի։ 

Արաբական Միացյալ Էմիրություններում շատ կգտնեք  բարձր որակավորմամբ համալսարաններ։ Այստեղ տնտեսությունը վերելք ապրեց և դրա հետ մեկտեղ շատ կարևոր էր զարգացնել կրթական մակարդակը երկրում։ Կրթությունը սկսեցին դիտարկել որպես գերակա առաջնահերթություն, հետևաբար համալսարանները դարձան որակապես էլ ավելի բարձր և աշխարհի բոլոր ծայրերից գրավեցին էլ ավելի մեծ թվով ուսանողների։  Արաբական Միացյալ Էմիրություններում վարկանշային համալսարաններից է՝  Խալիֆայի համալսարանը, որը գտնվում է Աբու Դաբի քաղաքում և այս համալսարանը զբաղեցնում է 183-երրորդ տեղը աշհարհի վարկանշային համալսարանների շարքում։ Մեկ այլ լավագույն ուսումնական հաստատություն է Շարժայի Ամերիկյան համալսարանը, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ այս համալսարանը անկախ համալսարան է։ Ուսումնական ծրագիրը մշակվում է հենց համալսարանի կողմից և այն առաջատար դիրքերում է գտնվում Արաբական Միացյալ Էմիրությունների  լավագույ համալսարանների շարքում։ Մեկ այլ հայտնի համալսարան է Աբու Դաբիի համալսարանը, որը արտոնագրված է Արաբական Միացյալ Էմիրությունների Բարձրագույն կրթության և գիտական ​​հետազոտությունների նախարարության կողմից, և դրա բոլոր աստիճանի ծրագրերը ստացել են նախարարության հավատարմագրում:  Համալսարանի առաքելությունն է ստեղծել համաշխարհային առաջնորդներ, ովքեր հասկանում են ժամանակի մարտահրավերները և դրական ներդրումներ ունենում ազգային և համաշխարհային բարգավաճման գործում։ Չնայած շատ ձեռքներումներին, միևնունն է այստեղ  շարունակվում են բարեփոխումներ  տեղի ունենալ  կրթական համակաարգում։ 

Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթը շատ է տարբերվում Արևմտյան մշակույթից։ Այստեղ կան կանոններ որոնք պետք է պահպանեն նաև զբոսաշրջիկները։ Այստեղ տղամարդիկ գրկախառնվում են և  այդպես ողջունում են միմյանց, բայց կանանց արգելվում է ձեռքսեղմումը և գրկախառնությունը։ Այստեղ Պետության գլխավոր կրոնը Իսլամնն է այդ իսկ պատճառով  ալկոհոլի և արտաքին տեսքի մասին խիստ կանոններ են գործում։ Ռամադանի ժամանակ ոչ ոք, այդ տվում նաև օտարերկրա հյուրերը իրավուն չունեն սննդամթերք օգտագործելու։ Արևելքը հետաքրքիր է իր բացառիկ մշակույթով և ավանդույթներով, որը զարմացնում և հետաքրքիրում է աշխարհին։ 

Արաբական Միացյալ Էմիրությունները հարուստ է իր դարավոր պատմությամբ և կերտել է այսօրվա հզոր երկիրը։ Եկավ մի ժամանակահատված երբ Թագավորության տարածքում ստեղծվեցին անգլիական ռազմական բազաներ։ Քաղաքական ղեկավարությունը իրականացնում էր անգլիացի քաղաքական լիազորը։  Բրիտանական պրոտեկտորատի ստեղծումը չխանգարեց տեղի բնակիչներին, որպեսզի պահպանեն իրեն ավանդույթներին և դավանանքը։ Բայց այս իրավիճակը երկար չտևեց, քանի որ երկիրը ձգտում էր անկախության։  նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ։ Պետությունը սկսեց անկախանալ և պետության անկախացումը համընկավ նավթի գների բարձրացման հետ  Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ։ Երկրում զարգացավ  տուրիզմի ոլորտները։

Զբոսաշրջությունը սկսեց շատ արագ տեմպերով զարգանալ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այստեղ շատ կգնեք տեսարժան և հետաքրքիր վայրերեր։ Արաբական աշխարհը զարմանահրաշ է։ Աբու Դաբիի տեսարժան վայրերից է Շեյխ Զայեդի տաճարը որը աշխարհի ամենամեծ մզկիթն է և հիացնում է ամբողջ աշխարհին իր ճարտարպետությամբ։ Զբոսաշարջիկների սիրելի վայրերից է նաև Ալ Այինի այգին որտեղ գտնվում է կենդանաբանակն այգին, պատմական թանգարանները, բազմաթիվ այգիներ, հանգստի գոտիներ, ներառյալ Ջեբել Հաֆիթ սարը, որի ստորոտին տեղակայված են հանքային ջրերի աղբյուրներ: Դուբայում նույնպես կգտնեք շատ տեսարժան վայրեր օրինակ՝ Բուրջ Խալիֆա կամ Բուրջ Խալիֆայի աշտարակը, որը համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը։ Բուրջ ալ Արաբ առագաստի տեսք ունեցող 7 աստղանի հյուրանոցը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է։  Հյուրանոցի արտաքին տեսքը ժամանակակից է, իսկ ներսը արևելյան և արևմտյան ճոխ ու շքեղ ճարտարապետական ոճերի խառնուրդ է: Հայտնի է նաև Դուբայի շատրվանները, որը վստահորեն կարելի է համարել աշխարհի ամենագեղեցիկ և ամենամեծ երաժշտական շատրվանը աշխարհում։ Հայտնի վայրերից մեկը դա Դուբայի Ակվարիումն է, որը աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկն է։ Այստեղ գտնվում են   33 հազար ծովային կենդանիներ։ Վերջերս ակվարիումի բնակիչներ թիվը համալրվել է։ 

Արաբական Միացյալ Էմիրություններում կրթություն ստանալը ամենահարմարավետ տարբերակն է։ Այն շատ զարգացած և առաջատար երկիր է՝ որտեղ կրթութական մակարդակը շատ բարձր է։ Այստեղ անընդհատ մշակվում են մեթոդներ կրթության որակը էլ ավելի բարձրացնելու նպատակով։ Կրթական մեթոդները նորացվում են ժամանակի պահանջներին ընդհառաջ։ ԱԱրաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարհի տեխնիկապես առաջավոր կազմակերպությունների գիտա-տեխնիկական կենտրոնները։ Այստեղ ապահովված են ապրելու և աշխատելու լավագույն պայմանները։ Սա երկիր է որտեղ կա առաջխաղացման լայն հնարավորություններ։ 

Ծրագրեր Արաբական Միացյալ Էմիրություններում