Իտալիա

Կրթություն

Bongiorno, եկեք միասին բացահայտենք ջերմ և գեղեցիկ Իտալիայի կրթական համակարգը։

Իտալիայում կրթությունն անվճար և պարտադիր է 6-ից 16 տարեկանների համար և բաղկացած է մի քանի աստիճաններից՝ մանկապարտեզ, տարրական դպրոց, ավագ դպրոց և համալսարան։ Հարավային Իտալիան կրթության որակով բավականին զիջում է հյուսիային Իտալիային։

Առաջինը, որ պետք է իմանալ․Իտալիայում կրթությունը բարձր է գնահատվում նրա շնորհիվ, որ ողջ երկրում տեղակայված են գերազանց կրթական հաստատություններ, որտեղ միջազգային ուսանողներին ջերմորեն ընդունում են:
Բարձրագույն կրթական համակարգը բաժանված է 2 մասի.

Համալսարանական կրթություն. Այն ավելի զարգացած ուղղություն է առարկաների, դասընթացների, վերապատրաստման ոլորտների և մակարդակների, ինչպես նաև համապատասխան գիտական աստիճանների առումով:
Կրթությունը Իտալիայում բաղկացած է 3 փուլից.

1. Բակալավրի աստիճան (3-5 տարի): Ավարտելիս ուսանողները պետք է հանձնեն ավարտական քննություններն ու գրեն դիպլոմային աշխատանք։ Բարեհաջող ավարտելուց հետո նրանք ստանում են laurea (C.L.) դիպլոմ և բակալվրի աստիճան։
2. Մագիստրոսի աստիճան (2-6): Ծրագրի ավարտին ուսանողները պետք է հանձնեն քննություններ և գրեն ավարտական աշխատանքը: Դրանից հետո նրանք ստանում են Diploma universitario (C.D.U.) դիպլոմ և մագիստրոսի աստիճան:
3. Գիտությունների դոկտոր (3 տարի): Սովորաբար դոկտորանտները հետազոտական աշխատանքներ են կատարում տարբեր բուհերում, այդ թվում `արտասահմանյան: Ուսանողներն իրենց հետազոտական գործունեության ավարտին պետք է գրեն և պաշտպանեն թեզ: Հաջող պաշտպանությունից հետո շնորհվում է Dottorato di ricerca աստիճանը:

Իտալական համալսարաններում գործում է կրեդիտային համակարգ և ամեն տարի ուսանողը հավաքում է 60 կրեդիտ:
Յուրաքանչյուր ուսանողի համար կազմվում է առանձին ուսումնական ծրագիր: Միևնույն ժամանակ, ուսանողը կարող է ինքնուրույն ընտրել ուսումնական առարկաները: Բուհերում դասավանդվում է միայն հիմնական նյութը, մինչդեռ դրա մեծ մասը պետք է ուսումնասիրվի ինքնուրույն:

Միջազգային ուսանողների համար արտասահմանյան լավագույն ուղղություններից մեկը՝ Իտալիայում կրթություն ստանալն է։ Իտալիան ունի հարուստ պատմամշակույթային հիմք, միևնույն ժամանակ լի է նորարարական ծրագրերով։ Իտալիայում սովորելը հնարավորություն է տալիս հեղինակավոր գիտական աստիճան ձեռք բերել Իտալիայի համալսարաններում և ակադեմիաներում։ Հյուսիսային Իտալիան կրթության որակով առաջատար դիրքերում է գտնվում աշխարհում,առհասարակ Իտալական 20 բուհեր գտնվում են աշխարհի 500 ամենահռչակավոր բուհերի ցանկում։
Նշենք մի քանիսը ՝ Բոլոյնիայի համալսարան, Թուրինի համալսարան, Ջենովայի համալսարան, Միլանի համալսարան։ Կրթությունը Իտալիայում անընդհատ թարմացվում է և քայլում է ժամանակի նորարարություններին ընդառաջ։ Այստեղ գործում է զեղչային ճկուն համակարգ և ֆինանսապես աջակցում են սովորող և ձգտող յուրաքանչյուր անհատի։ Օտարերկրացիների համար Իտալիայում գործում են 17 մասնավոր կրթական կազմակերպություններ։ Իտալիայում կա մոտ 32,000 միջազգային ուսանող։

Երբ ասում եք Իտալիա, Ձեր աչքի առաջ վեր են խոյանում այն բոլոր մշակութային կոթողները, որոնք ստեղծվել են Իտալիայի գոյության ամբողջ ընթացքում։
Իտալիայի մշակույթը ներառում է տարբեր տարածաշրջանների ավանդույթներ։ Այն առանձնանում է իր հուշարձանների յուրօրինակությամբ։ Դարավոր պատմություն ունեցող հուշարձանները մինչ օրս հիացնում են զբոսաշրջիկներին իրենց ճարտարապետական յուրահատուկ նրբագեղությամբ։ Երկրում առկա են տարբեր տիպի մոտ 100,000 հուշարձաններ՝ թանգարաններ, պալատներ, արվեստի պատկերասրահներ։ Համաշխարհային ժառանգության բազմաթիվ վայրեր դուք կգտնեք հենց Իտալիայում։

Ինչպես գիտեք, Վերածնունդը սկսվել է Իտալիայում և սփռվել ամբողջ Եվրոպայում՝ առաջ քաշելով նոր հայացքներ գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում։ Վերածնունդը դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանը և հարստացրեց Իտալիայի պատմությունը։ Իտալիայի թագավորությունը սկսեց արագ զարգանալ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ՝ հիմնականում երկրի հյուսիսում, մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց թերզարգացած։ Մինչ օրս հարավային Իտալիան զիջում է հյուսիսային Իտալիային։ Ներկայումս Իտալիայի տնտեսությունը իր մեծությամբ ութերորդն է աշխարհում։

Իտալիան հայտնի վայր է միջազգայն ուսանողների համար։ Այն առաջարկում է որակյալ կրթույն ,և այստեղ ուսման վարձերը ավելի մատչելի են։ Այսօր Իտալիայի մի քանի հաստատություններ գտնվոմ են Եվրոպայի լավագույն վարկանիշ ունեցող համալսարանների շարքում։ Երկիրն ունի հարուստ պատմություն և բարձրագույն կրթության ավանդույթ։ Իտալիայի բարձրագույն ուսմնական հաստատությունները պատրաստում են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ։ Շատ օտարերկյա հաստատությունների միջև ամրապնդված միջազգային կապը ուսանողներին հնարավորություն է տալիս հաջող կարիերա կերտելու հնարավորություն ոչ միայն Իտալիայում, այլև միջազգային աշխատաշուկայում։

Ծրագրեր Իտալիայում