Բլոգ
ՄԵԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Կորիզ առարկայական մրցույթի մասնակիցների համար!
- March 4, 2025
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Կորիզը տանում է իր հաղթողներին դեպի Եվրոպա՝ Չեխիա, Փարիզ և կախարդական Disneyland!
ՄԵԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Կորիզ առարկայական մրցույթի մասնակիցների համար!
Մարտի 4-ին Կորիզ-ը պաշտոնապես ստորագրեց համագործակցության հուշագիր EduNetwork-ի հետ, որը նոր հորիզոններ կբացի մեր աշակերտների համար։ Այս համագործակցության շրջանակում 2025 թվականի «Կորիզ առարկայական» մրցույթի լավագույն հաղթողը կստանա բացառիկ կրթական ուղեգիր EduNetwork-ի կողմից դեպի Չեխիայի հանրապետություն՝ մասնակցելու երկշաբաթյա միջազգային կրթական ճամբարի։
ԲԱՅՑ ՍԱ ԴԵՌ ԲՈԼՈՐԸ ՉԷ!
Հատուկ նվեր՝ ուղևորություն դեպի Փարիզ և մեկ օր կախարդական Disneyland-ում։
Ի՞նչ է սպասվում հաղթողին.
Երկշաբաթյա գիտելիքով հագեցած ճամբար Չեխիայում
Այցելություն դեպի Փարիզ՝ արվեստի ու մշակույթի մայրաքաղաք
Անմոռանալի արկած Disneyland-ում – երեխաների երազանքի վայր!
Ինչպե՞ս դառնալ այս ֆանտաստիկ ճամփորդության մասնակից
Գրանցվիր Կորիզ առարկայական մրցույթին՝ www.koreez.am/main/
Բայց նույնիսկ եթե Կորիզի Թոփ 10-ում չես, դու նույնպես կարող ես միանալ այս անհավանական ճանապարհորդությանը։
Պարզապես անցիր սթորի բաժնում նշված հղումով, կամ ստուգի’ր “EduNetwork” հայլայթը
Մեր գործընկերները EduNetwork-ից կկապվեն քեզ հետ՝ մանրամասնելու, թե ինչպես կարող ես դառնալ այս յուրահատուկ կրթական ծրագրի մասնակից։