Բլոգ
Սովորի՛ր Հայաստանում, ստացի՛ր Կանադական ատեստատ
- December 22, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Ուզու՞մ ես ապագայիդ դռները բացել միջազգային կրթական հնարավորությունների առջև չլքելով Հայաստանը: Հիմա դա հնարավոր է։
⠀
Ի՞նչ է Ontario Secondary School Diploma (OSSD)
OSSD-ը Կանադայի Օնտարիո նահանգի միջնակարգ կրթության պաշտոնական ատեստատն է, որը
միջազգային մակարդակով ճանաչված է Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, ԵՄ-ում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:
Տալիս է արտասահմանյան բուհեր ընդունվելու առավելություններ՝ առանց լրացուցիչ քննությունների:
Համարվում է որակյալ կրթության խորհրդանիշ:
⠀
Մեր ծրագրի առավելությունները.
օնլայն ուսուցում՝ հարմարեցված քո գրաֆիկին,
կրթական ծրագիր, որը համապատասխանում է OSSD ստանալու պահանջներին,
աջակցություն՝ ամբողջ գործընթացի ընթացքում, ընդհուպ մինչև ատեստատ ստանալը:
⠀
Պատրա՞ստ ես սկսել: Դիմի՛ր մեզ այսօր, և մենք կօգնենք այդ ճանապարհն անցնել։