Համատեղե՛ք դիզայնի և տեխնոլոգիայի ոլորտում ունեցած ձեր հետաքրքրությունները և ձեռք բերեք արժեքավոր փորձ` արտադրանքի, ծառայության կամ շրջակա միջավայրի ոլորտում աշխատելիս։ Ուսումնասիրելով UX դիզայնի հմտությունները՝ դուք կկարողանաք հավաքել տեղեկատվություն մարդկանց և նրանց կարիքների մասին և նախագծել լուծումներ՝ ելնելով վերջիններից: UX դիզայնի սկզբունքները կարող են կիրառվել համացանցում, 3D և հարակից գործընթացներում և ծառայություններում: Դուք կարող եք աշխատել տեխնոլոգիաների, ֆինանսների, բժշկության, կրթության, զվարճանքի և այլ ոլորտներում:
UX դիզայներները օգտագործում են մեթոդների լայն շրջանակ, որոնք են՝
- օգտատերերի և նրանց պահանջների մասին տեղեկությունների հավաքագրում,
- օգտատերերի կարիքների վերլուծություն,
- դիզայներական լուծումների բացահայտում,
- դիզայնի փորձարկում և գնահատում,
- արդյունավետության, օգտակարության և բավարարվածության չափում:
UX մասնագետները մեծ պահանջարկ ունեն, և ոլորտը դասվում է աշխատանքի տրամադրման ոլորտներից 10 լավագույնի շարքին, որը իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ UX մասնագետները մեծ դեր ունեն արդյունաբերության լայն շրջանակում, ներառյալ՝
- մանրածախ առևտուր,
- բժշկություն,
- տեխնոլոգիաներ,
- ֆինանսներ,
- կրթություն
- կառավարում:
Մենք սովորեցնում ենք UX դիզայնը լայն տեսանկյունից, որը ներառում է թվային լուծումներ, ինչպիսիք են հավելվածները, ծառայությունները, ապրանքները և վիրտուալ տարածքները: Ուսանողները ուսումնասիրում են և՛ տեսությունը, և՛ գործիքները, որոնք օգտագործվում են UX դիզայներների կողմից և ստանում են գործնական ուսուցում հոգեբանության և UX հետազոտության մեթոդների, դիզայնի մտածողության, բիզնես ռազմավարության, նախատիպերի և կապերի ձևավորման, օգտագործելիության թեստավորման, ծրագրային համակարգերի ձևավորման, storyboarding-ի, գրաֆիկական դիզայնի, վեբ նախատիպերի և այլնի վերաբերյալ: Տարբեր ընկերությունների հետ ամբողջական 12-ամսյա համագործակցությունը հասանելի է ուսանողին երրորդ կուրսից հետո: