Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը դինամիկ քաղաք է, որտեղ պատմությունը, մշակույթը և ստեղծարարությունը միահյուսվում են։ Edunetwork-ի հետ բացահայտեք Բրանդենբուրգյան դարպասը, Թանգարանների կղզին, Բեռլինյան պատի հուշահամալիրը, կանաչապատ այգիներն ու քաղաքի բազմազան միջոցառումները։ Սա հիանալի հնարավորություն է համատեղելու մշակութային անմոռանալի փորձառությունները գերմաներենի կամ անգլերենի դասերի հետ։
Ծրագիրը ներառում է՝
- Շաբաթական 20 ժամ գերմաներենի կամ անգլերենի (հավելյալ վճարով) դասեր,
- Կացություն հյուրանոցում,
- Երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- Ուսման վարձ և դասընթացի նյութեր,
- Տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- Քաղաքային շրջագայություններ և այցելություններ՝ Բեռլինի պատի հուշահամալիր, Շառլոտենբուրգյան պալատ, պատմության թանգարան, Բեռլինի պատմության թանգարան և այլն
- Սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- Ընդունելության և հրաժեշտի երեկույթներ,
- Մասնակցությունը հաստատող վկայական դասերի ավարտին։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2025թ. սեպտեմբեր 15-ը։
