Պատկերացրու մի ամառ, երբ սովորելը դառնում է իրական արկած։ Լոս Անջելեսում անցկացվող ամառային ճամբարը համատեղում է ուսուցումն ու զվարճանքը՝ առաջարկելով եզակի փորձ համաշխարհային ճանաչում ունեցող UCLA-ում։ Մասնակիցներին սպասվում են այցելություններ դեպի Յունիվերսալ Ստուդիո, Սանտա Մոնիկայի լողափ, Հոլիվուդի փառքի ճեմուղի, Գրիֆիթ աստղադիտարան և, իհարկե, կախարդական Դիսնեյլենդ։
Սա ավելին է, քան սովորական ճամբարը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բարելավել անգլերենի մակարդակը և վայելել մշակութային ու ստեղծարար միջավայրը՝ ստեղծելով անմոռանալի հիշողություններ։
Ծրագիրը ներառում է՝
- 30 ժամ անգլերենի դասեր ,
- Երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք (բուֆետային համակարգով),
- Անվտանգ միջավայր՝ 24/7 աշխատակազմի հսկողություն,
- Սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- Երկու կամ երեք հոգու համար նախատեսված սենյակ (սենյակում առկա է 1 կամ 2 երկհարկանի մահճակալ)
- Կացություն համալսարանի կացարանում,
- Մշակութային այցեր և էքսկուրսիաներ Լոս Անջելեսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են ՝ Դիսնեյլենդը, Գրիֆիթի աստղադիտարանը, Յունիվերսալ ստուդիոն, Ֆիլմերի ակադեմիայի թանգարանը, Լոս Անջելեսի արվեստի թանգարանը, Հոլիվուդի փառքի ծառուղին և այլն։
- Տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- Դասընթացի ավարտին կտրվի վկայական։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. մարտի 1-ը։
✔ Մինչև դեկտեմբերի 15-ը գրանցվողների համար գործում է վաղաժամ գրանցման 20․000 դրամ զեղչ:
