Ֆինանսների և հաշվապահության այս առցանց ծրագիրը բաղկացած է 2 մակարդակից (level 4, level 5)։ Այս դասընթացը բավականին օգտակար է այն ուսանողների համար ովքեր սովորում են համանուն ծրագրի բակալավրի աստիճանում և նախապատրաստվում են իրենց ավարտական տարվան։ Ծրագրի ընթացքում ուսանողները կարող են ունենալ Skype հանդիպումներ ուսուցչի հետ, կմասնակցեն զանազան վեբինարների, կօգտվեն բազում լրացուցիչ նյութերից, որոնք կօգնեն ավարտին հասցնել իրենց դասընթացը:
Ֆինանսների և հաշվապահության առցանց ծրագիր Անգլիայում
Ֆինանսների և հաշվապահության առցանց ծրագիր Անգլիայում
Բաժին՝
200,000 AMD
4-րդ մակարդակի դասընթացն անցնելու համար ուսանողը պետք է լինի առնվազն 18 տարեկան և ունենա միջնակարգ կրթություն: Նախքան 5-րդ մակարդակի դասընթացին գրանցվելը, ուսանողը պետք է հաղթահարած լինի 4-րդ կամ դրան համարժեք մակարդակը: Ուսանողները կարող են գրանցվել ցանկացած պահի, և նրանք ունեն 5 տարի դասընթացն ավարտելու համար։ Առաջադրանքների համար վերջնաժամկետներ չկան։
4-րդ և 5-րդ մակարդակի դասընթացներին միասին գրանցվելու դեպքում ուսման վճարը կազմում է 2200 ֆունտ ստերլինգ: Ուսանողները կարող են նաև գրանցվել միան չորրորդ կամ հինգերորդ մակարդակի համար առանձին, յուրաքանչյուրը՝ 1800 ֆունտ ստերլինգ:
Առկա կրթաթոշակներ չկան։