Ծրագիրը ստեղված է ուսանողներին ներկայացնելու ընտրած մասնագիտության սոցիալական նշանակությունը, ոլորտում առկա հիմնախնդիրներն ու հայեցակարգերը և գործող իրավական փաստաթղթերը, բնութագրելու հիմնական, նախապատրաստական ու հատուկ բժշկական խմբերում ընդգրկված երեխաների բժշկահոգեբանամանկավարժական, բժշկակենսաբանական, հոգեբանամանկավարժական զարգացման օրինաչափությունները, ֆիզիկական վարժությունների ներգործության ազդեցությունը օրգանիզմի վրա և գնահատելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և բժշկական խմբերում ընդգրկված երեխաների ֆիզիկական զարգացման և շարժողական ընդունակությունների մակարդակը ֆիզիկական դաստիարակության ընթացքում։
Այս ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել միջին և բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում, մանկատներում, ծերանոցներում և այլն։