Մագիստրատուրայի կրթական ծրագիրը կառուցված է հետևյալ հիմնական կրթամասերից՝ <<Ընդհանուր կառուցամաս>>, <<Հատուկ մասնագիտական կառուցաման>>, <<Առարկաներ ուսանողի ընտրությամբ>>, <<Պրակտիկա>>, <<Գիտահետազոտական աշխատանք>>։
Ծրագրի ավարտին ուսանողներն ունակ կլինեն՝
- բնութագրելու ֆիզիկական դաստիարակության և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոլորտների հայեցակարգը, կառավարման մեխանիզմները և հետազոտական ուղղությունները,
- նկարագրելու ներառական կրթության համակարգում՝ ֆիզիկական դաստիարակության կազմակերպման և իրականացման ժամանակակից եղանակներն ու մեթոդները,
- հիմնավորելու ֆիզիկական դաստիարակությունում և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայում կիրառվող հոգեբանամանկավարժական և բժշկակենսաբանական մեթոդները, միջոցները և սկզբունքները՝ տարանջատելով ոլորտում առկա հիմնախնդիրները;