«Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագիրը միտված է ձևավորելու լեզվի դասավանդման մեթոդաբանության, ուսումնական պլանի և նյութերի կազմման, թեսթավորման, ինչպես նաև երկրորդ օտար լեզվի ձեռքբերման և անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (TEFL) հետազոտությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրատուրայի ուսանողները քննարկում և կիրառում են ուսուցման մոդելները, ուսուցման նորարարական տեխնոլոգիաները և լեզվաբանական տեսությունները։ Ուսանողները տիրապետում են նաև օտար լեզվի ուսուցման ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություններին։
Կրթական ծրագրի գիտահետազոտական դասընթացները բաղկացած են հետևյալ մասերից․
- վարպետության դասեր,
- թեզի գիտահետազոտական աշխատանք,
- գիտահետազոտական պրակտիկա,
- գիտամանկավարժական պրակտիկա,
- թեզի պաշտպանություն։