Սովորեք անգլերեն լեզվակիրների հետ ESOL ծրագրով: Ծրագիրը նախատեսված է 4-25 տարեկան, անգլերենի իմացության ցանկացած մակարդակ ունեցող ուսանողների համար: Անգլերենը՝ այլ լեզուներով խոսողների համար (ESOL) լեզվի ուսուցման մեթոդ է, որը տարբերվում է լեզվի ուսուցման ավանդական մեթոդից:
Դասընթացները հիմնվում են ակտիվ ուսուցման մոտեցման վրա, որոնք անց են կացվում փորձառու ուսուցիչների կողմից՝նպաստելով ուսանողների ակտիվ ներգրավվածությանը դասապրոցեսի մեջ:
Առցանց ուսուցման առավելությունները.
- Ուսուցիչները լեզվակիրներ են և ունեն առցանց և ոչ առցանց դասավանդելու հարուստ փորձ:
- Ամեն շաբաթ ուսանողները ներգարվվում են լեզվի խոսակցական ակումբում, որը վարում է լեզվակիր ուսուցիչը: Ամեն շաբաթ ուսուցիչը քննարկման համար ընտրում է նոր թեմա: Երեխաները սովորում են խոսել առանց կաշկանդվելու՝ հասկանալով լեզվի տարբեր ակցենտներ։
- Ուսանողներին տրամադրվում են ժամանակակից ուսումնական նյութեր:
- Կրթական հեռանկարներ. Ուսանողները հնարավորություն ունեն միանալու ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում իրականացվող առցանց դասերին, որի ընթացքում նրանք ուսումնասիրում են երկաստիճան (տեղական և միջազգային) և ավագ դպրոցի դիպլոմային ծրագրերը։
- Իրականացվում են 8 հոգուց բաղկացած մինի խմբակային պարապմունքներ: Խմբերը կազմվում են ըստ տարիքի և անգլերենի իմացության։ Գործում են նաև անհատական պարապմունքներ։
- Խաղային մոտեցում՝ Gamification․ Այս մոտեցումը առաջարկում է բազմազանություն և հետաքրքրություն՝ նպաստելով երեխաների առավելագույն ներգրավվածությանը դասապրոցեսում:
- Ակադեմիական խորհրդատվություն․ Յուրաքանչյուր ուսանողին և իր ընտանիքին կցվում է ակադեմիական խորհրդատու, ով աջակցում է իրենց ուսումնական ուղու ողջ ընթացքում՝ օգնելով հասնել իր ակադեմիական նպատակներին։