Եթե դուք ունեք ձեռնարկատիրական մտածելակերպը և հետաքրքրված ու մտահոգված եք մոլորակի և նրա բնակչության մասին, ցանկանում եք դիմակայել գլոբալ մարտահրավերներին և, ձգտում եք ձեր գործունեությամբ որևէ փոփոխության հասնել, ապա տրանսֆորմացիոն առաջնորդության և սոցիալական ազդեցության բակալավրի այս ծրագիրը ձեզ համար է։
Ծրագրի ընթացքում դուք կդառնաք փոփոխությունների ակտիվ գործակալ՝ ունենալով բավարար հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են այն ընկերությունների ստեղծման համար, որոնք կփոխեն աշխարհը։
Դուք կկարողանք ստեղծել ձեր սեփական սթարթափը իր սոցիալական ազդեցությամբ, որը լինելու է ձեր ավարտական դիպլոմային նախագիծը:
Այս ծրագրի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին, ձեռներեցներին, հասարակական գիտակցություն ունեցող մարդկանց առաջ շարժվել և նոր ուղիներ գտնել՝ ի շահ բոլորի։
Ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ գործիքներ՝ գիտելիքներ, հմտություններ և փորձ, որոնք կօգնեն ձեզ փոխել աշխարհը՝ զարգացնելով և կյանքի կոչելով բեկումնային ու նորարարական նախագծեր: